16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վաղուց էին «սպանվել». 168 Ժամ

«Թուրքիայի ներկայիս քաղաքականությունն էլ ավելի է սրում իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ղարաբաղ­յան հակամարտության գոտում»,- այս մասին թերթի հետ զրույցում ասել է Ստամբուլի Կագիր Հաս հա­մալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիո­նի դասախոս, քաղաքագիտության պրոֆեսոր Սիտատ Չելիկպալան անդրադառնալով հայ թուրքական արձանագրությունների չեղարկման ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը:

Չելիկպալան ասել է. որ այդ արձանագրությունները թուրքական իշխանությունների կողմից «սպանվել» էին դեռ վաղուց, երբ համաձայնագրի վավերացման գործընթացը սկսեցին արգելակել տարբեր փուլերում: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը պաշտոնական երանգ հաղորդեց Թուրքիայի որոշմանը:

«Կարիք չկար պահպանել այդ փաստաթուղթը, քանի որ բավականին երկար ժամանակ է անցել այդ արձա­նագրությունների կազմման փուլից, այս ժամանակա­հատվածում փոխվել են կողմերի դիրքորոշումներն ու պահանջները, միջնորդների շահերը, ճիշտ չէր լինի վա­վերացնել այդ արձանագրությունները ներկայումս, քա­նի որ տասը տարի է անցել ստորագրումից, աշխարհում շատ բան է փոխվել, Հայաստանում և Թուրքիայում ան­փոփոխ են մնացել այն իշխանությունները, որոնք սկսել էին կարգավորման գործընթացը, բայց դա տեղի էր ունե­ցել ճնշումների ներքո թուրքական կողմի նկատմամբ, երբ այդ ճնշումը դադարեց Արևմուտքի և Ռուսաստանի կողմից, տարածաշրջանը դարձավ կրակի օջախ, թուր­քական իշխանությունները պարզապես մոռացան հայ-թուրքական հարաբերությունների մասին»,- ասել է Չելիկպալան:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ