26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անձնական որևէ խնդիր ես երբեք չեմ ունեցել Հրայր Թովմասյանի հետ. Ռուստամյան

Նախօրեին Ազգային ժողովում Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ: Նրա վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Համացանցում այս առնչությամբ քննատություններ հնչեցին՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ հակասություն և նույնիսկ վիրավորական հայտարարություններ եղան միմյանց հասցեին, երբ ընդդիմադիր քառյակը, այդ թվում և ՀՅԴ-ն պահանջում էր վարչապետի հրաժարականը: 

Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ մեկնաբանություններին, թե ժամանակին նույն Հրայր Թովմասյանին վիրավորած Ռուստամյանը հիմա դրական է արտահայտվում նրա մասին, Ռուստամյանն ասաց. «Մարդիկ միայն վատ բաներ են ուզում տեսնել, դրա համար են չարախնդում: Մի լսեք դուք նրանց»:

Արմեն Ռուստամյանը նկատեց՝ ամեն ինչ փոփոխական է: «Մարդիկ անընդհատ քեն չպիտի չէ՞ քշեն: Բացի այդ, մեր մեջ անձնական խնդիր չի եղել: Այն ժամանակ էլ շատերը դա չհասկացան, հիմա էլ ասեմ, միգուցե գիտակցեն, ըմբռնեն, որ այն, ինչ որ կատարվեց մեր մեջ, և այն, ինչ ես ասացի, զուտ քաղաքական ենթատեքստ ուներ: Անձնական որևէ խնդիր ես երբեք չեմ ունեցել Հրայր Թովմասյանի հետ»,-հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ