25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 6, 2018

Շատ ենք պլանավորում. վարչապետ

ՀՀ կառավարության հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերվում էր գների պլանավորմանը: 2018թվականի հունվարի 18-ի կառավարության նիստի ընթացքում անդրադարձել էի 2016թվականը ՝ 2015 թվականի համեմատությամբ պետական գնումների և կատարված աշխատանքների գործընթացներում մեկ միավորի՝ գնի փոփոխության վերլուծության հարցին: Ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ կան թերություններ, մասնավորապես ըստ նախարարությունների հիմնական սպառման ապրանքների […]

Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և կարևորել դրանց հետագա զարգացումը տարբեր ոլորտներում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկն ապակենտրոնացված մակարդակով համագոր­ծակցությունն է: Այդ առումով Կարեն Կարապետյանը ողջունել է Լիոնի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, […]

Որ նախարարը փռշտաց, և ով ում ինչպես բարևեց. սա է ստանում հասարակությունը

ԱԺ ամբիոնը և դահլիճը ֆեյսբուքյան հարթակ չեն, և այստեղ հնչած կարծիքներն ու մեկնաբանությունները պարտավոր են հիմքում բավականին լուրջ փաստարկներ և օբյեկտիվության բազա ունենալ. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը։ Նա ընդգծեց շատ են երկրները, որտեղ կառավարության նիստերը դռնփակ են: «Եթե կառավարությունը խնդիր […]

Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է. Տիգրան Բալայան

Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանին աջակցող երկրները պետք է նույնն անեն նաև այլ կազմակերպություններում: «Փակ դռների հետևում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նպատակով գործադրվող ճնշման մասին […]

Մեկնարկել է Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները

Մեկնարկել է Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանն՝ ավելացնելով, որ այժմ կատարում են գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն: «Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային […]

Սերժ Սարգսյանի մոտ էին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել Ուիլյամսին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր Հայաստանում են ֆիլմի երևանյան պրեմիերայի կապակցությամբ: Հանրապետության Նախագահն իր տպավորություններն է ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնում երեկ հայ հանդիսատեսի դատին ներկայացված ֆիլմից՝ ընդգծելով, որ, իր համոզմամբ, այն կարևոր նշանակություն ունի ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց […]

Նռնակներ են նետել, հարձակվել են մարդկանց վրա.Անդրիաս Ղուկասյանը չի հասկանում

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը: Այսօրվա նիստում դատարանը պետք է հարցաքննի Սարի թաղում տուժած 4 ոստիկանների: Այսօրվա նիստում Անդրիաս […]

Չավուշօղլուն սպառնացել է

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմին՝ Թուրքիային արտահանձնելու հարցի մասին։ Միջանկյալ նշենք, որ քուրդ գործիչը մի շարք այցեր ունենալու նպատակով մեկնել էր Չեխիա։ Թուրքիան Չեխիայի իշխանություններից պահանջեց ժամանակավորապես կալանավորել քուրդ գործչին, ապա արտահանձնել։ Սակայն Չեխիայի դատարանը ազատ արձակեց նրան, որից հետո Մուսլիմը մեկնեց Գերմանիա։ Այժմ […]

Չեմ կարծում, թե անձանց հետ կապված կարծիքներ է հայտնել. Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի հայտարարությունից

«Մանվել Գրիգորյանի կարծիքն է։ Ինքն ավելի լավ գիտի Արցախի պայքարը, ու լավ կլինի՝ իրեն հարցնեք, թե ինչ է նկատի ունեցել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանն՝ անդրադառնալով երեկ գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հայտարարությանը։ Գեներալը մասնավորապես ասել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այդքան էլ խորությամբ չի տիրապետում Արցախի հարցին, ինչքան որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի