13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Որ նախարարը փռշտաց, և ով ում ինչպես բարևեց. սա է ստանում հասարակությունը

ԱԺ ամբիոնը և դահլիճը ֆեյսբուքյան հարթակ չեն, և այստեղ հնչած կարծիքներն ու մեկնաբանությունները պարտավոր են հիմքում բավականին լուրջ փաստարկներ և օբյեկտիվության բազա ունենալ. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը։

Նա ընդգծեց շատ են երկրները, որտեղ կառավարության նիստերը դռնփակ են:

«Եթե կառավարությունը խնդիր ունենա գաղտնի կամ փակ քննարկելու, կքննարկի նախօրոք։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ տեղեկատվություն է հավելյալ ստանում հանրությունը՝ ինչ գույնի փողկապ է կապել վարչապետը, կամ որ նախարարը փռշտաց, և ով ում ինչպես բարևեց: Արդյոք դա սոցիալապես անհրաժեշտ տեղեկատվություն է, կարծում եմ՝ ոչ։ Արդյոք դա պետք է տեղի ունենա հարկատուի հաշվին, միանշանակ ոչ, այնպես որ, բոլոր շահարկումները այս հարցի վերաբերյալ անտեղի են»,- կարծում է իշխանության ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ