26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չավուշօղլուն սպառնացել է

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմին՝ Թուրքիային արտահանձնելու հարցի մասին։

Միջանկյալ նշենք, որ քուրդ գործիչը մի շարք այցեր ունենալու նպատակով մեկնել էր Չեխիա։ Թուրքիան Չեխիայի իշխանություններից պահանջեց ժամանակավորապես կալանավորել քուրդ գործչին, ապա արտահանձնել։ Սակայն Չեխիայի դատարանը ազատ արձակեց նրան, որից հետո Մուսլիմը մեկնեց Գերմանիա։ Այժմ Թուրքիան գերմանական կողմին է ներկայացնում նույն պահանջները։

«Նրան կալանավորելու համար մեր գործադրած ջանքերը չեն սահմանափակվելու միայն Գերմանիայով և Չեխիայով։  Սալիհ Մուսլիմը ուր գնում է, թող գնա։ Նրա վերաբերյալ Թուրքիայում կա դատարանի որոշում։ Մասնավորապես կալանավորման որոշում։ Նա ահաբեկչության պատասխանատու է։  Այս հարցում մեր արտգործնախարարությունը, ինչպես նաև արդարադատության և ներքին գործերի նախարարությունը համակարգված աշխատանքներ են իրականացնում։ Մենք նրան հետապնդելու ենք ցանկացած տեղում։  Ուր ուզում է թող գնա, միևնույն է, մեր ստվերի տակ է։ Այդ երկրներից պահանջելու ենք նրան արտահանձնել։  Նրան հետապնդելու ենք ցանկացած երկրում։ Նա հանգիստ չի ունենալու»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Թուրքիան Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիայի ղեկավարությունը 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին և կարտահանձներ իրեն։

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ