Լևոն Ալթունյանը «փրկվեց»
Հայաստանի կառավարության այսօրվա՝ մարտի 6-ի նիստից հետո ավանդական ճեպազրույցը չի կայացել։ Սովորաբար կառավարության նիստերից հետո գործադիրի անդամներից մեկը կամ երկուսը ճեպազրույցներ են տալիս՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Այսօր, սակայն, որեւէ նախարար կամ պաշտոնյա ճեպազրույցի չի եկել։ Նիստից առաջ կառավարության աշխատակիցները հայտնեցին, որ ճեպազրույցներ չեն լինելու: Լրագրողները դժգոհեցին, քանի որ բազմաթիվ հարցեր ունեին հատկապես առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: