26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անկարան Հայաստանի քայլը արձագանքման արժանի չի համարում. թուրք քաղաքագետ

Թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ  Ջենգիզ Աքթարը, «Ermenihaber.am»իհետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարներին, հոռետեսական կանխատեսում է արել:

Նշելով, որ Անկարայի ներկայիս արտաքին քաղաքականությունը, ի տարբերություն նախկինի, հիմնված չէ հարևաների հետ լավ հարաբերություններ ստեղծելու, գործընկերություն անելու, երկխոսություն ծավալելու վրա,  ասաց. 

«Այդ ժամանակաշրջանն արդեն վաղուց ավարտված է:  Անկարայի արտաքին քաղաքականությունն արդեն ուժի դիրքերից է հանդես գալիս՝ լինի հարևանթե ոչհարևան երկիր:  Այս նոր քաղաքականությունից Եվրամիությունը և ԱՄՆն ստանում են իրենց բաժինը և առայժմ մնում միայն դիտորդի դերում են:

Այս համատեքստում նայելով Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝  դեռ դրական կամ կառուցողական քաղաքականության նախանշաններ չեմ տեսնում:Նույնիսկ գրեթե անհնար է ասելթե այս հարցում երբ դրական տեղաշարժ կլինի»:

Ermenihabere.am-ի այն հարցին, թե ինչու առ այսօր պաշտոնական Թուրքիան չի արձագանքել Հայաստանի կողմից արձանագրությունների չեղարկմանը, Աքթարը նկատեց.

«Անկարայում որոշում կայացնողները հավանաբար կարծում են, թե այս քայլնայնքան անկարևոր էոր նույնիսկ որևէ հայտարարության արժանի չէ»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Հայաստանի այս քայլին չնայած թուրքական մամուլի բուռն արձագանքի, պաշտոնական Անկարայի կողմից որևէ հայտարարություն առայժմ չի արվել:

2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պետքէ վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմիցհամաձայն փաստաթղթի՝«ողջամիտ ժամկետներում»։ Սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգումէր վավերացման ժամկետներըդեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էրառաջ քաշում։ Արդյունքում՝ Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեցարձանագրություններըսակայն մինչև 2018թ. մարտի 1-ը թողել էր Հայաստանիստորագրությունը փաստաթղթի տակ։

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ