14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Երկրի ղեկավարը ներողամիտ չէ նման դեպքերի համար

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքար ՀՀ-ում տարվում է: «Մարդիկ կալանավորվում են, տարբեր բացահայտումներ կան: Քննչական ծառայությունում, մյուս ծառայություններում բազմաթիվ նյութեր կան, ըստ իմ տեղեկությունների, քննություն է կատարվում, և շուտով նաև հանրությունը կիրազեկվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

 Ալիկ Սարգսյանը հիշեցրեց, որ ազդարարի ինստիտուտ է ներդրվել ու հանրությունը պետք է մասնակցի, այս դեպքում պայքարն ավելի արդյունավետ կլինի: «Էս մարդիկ հնարավորություն չունեն մի փայտիկով ամբողջությամբ դրանք բացահայտեն, ցույց տան ժողովրդին, որ կոռուպցիան վերացել է»,- շեշտեց Սարգսյանը:

Նա չհամաձայնեց տեսակետին, թե  կոռուպցիան վերացնելու քաղաքական կամք չկա: Դիտարկմանը, թե գործող նախագահն ասում էր, որ «խոշոր ձկներին» գլխից պետք է բռնել, սակայն նման դեպքեր չեն գրանցվում, Սարգսյանն արձագանքեց. «Հարցը պատկան մարմիններին է պետք  տալ, բայց երկրի ղեկավարը ներողամիտ չէ նման դեպքերի համար: Իսկ իմ պաշտոնավարման ժամանակ ինձ որևէ հարցով չի միջնորդել»: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ