14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ապրիլի 2-ը ոչ աշխատանքային կլինի

Ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի ապրիլի 7-ը`շաբաթ օրը: Որոշումը կայացրել է Հայաստանի կառավարությունը այսօր՝ մարտի 6-ին կայացած նիստում։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազա¬տութ¬յան եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. 2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի ապրիլի 7-ը` շաբաթ օրը:

2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից»,- ասվում է կառավարության որոշման մեջ:

Նշենք, որ ապրիլի 1-ին  ՀԱԵ-ն նշելու է Սուրբ Հարության տոնը, իսկ հաջորդ օրը մեռելոց է լինում։

Ըստ կառավարության հիմնավորման` «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ