26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նռնակներ են նետել, հարձակվել են մարդկանց վրա.Անդրիաս Ղուկասյանը չի հասկանում

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը:

Այսօրվա նիստում դատարանը պետք է հարցաքննի Սարի թաղում տուժած 4 ոստիկանների:

Այսօրվա նիստում Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավորին:

Նա նշեց , որ Անդրիաս Անդրիաիս Ղուկասյանին հասկանալի չէ իր մեղադրանքի էությունը: Նա չի հասկանում, թե ինքը միանալով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերին» ինչպե՞ս կարող էր փորձել պատանդ պահել անձանց, ովքեր այդ տեղում չեն եղել:

Կարեն Մեժլումյանը ընդգծեց, որ կան փաստեր, որ ոստիկաններն են նռնակներ նետել լրագրողների և ժողովրդի վրա,հարձակվել են շշերով և այլն,  ինչը դատավորի կողմից անտեսվում է:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ արդյունքում կա իրավիճակ՝ վկաներին ընտրում է դատարանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ