01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեկնարկել է Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները

Մեկնարկել է Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանն՝ ավելացնելով, որ այժմ կատարում են գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:

«Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարն՝ ավելացնելով, որ այս պահին կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման` ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ:

Նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն, ըստ մեր զրուցակցի, կընթացքավորվեն եղանակի տաքացման հետ, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ