13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Չեմ կարծում, թե անձանց հետ կապված կարծիքներ է հայտնել. Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի հայտարարությունից

«Մանվել Գրիգորյանի կարծիքն է։ Ինքն ավելի լավ գիտի Արցախի պայքարը, ու լավ կլինի՝ իրեն հարցնեք, թե ինչ է նկատի ունեցել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանն՝ անդրադառնալով երեկ գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հայտարարությանը։

Գեներալը մասնավորապես ասել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այդքան էլ խորությամբ չի տիրապետում Արցախի հարցին, ինչքան որ նախագահ Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ՝ Արցախի մասին է ասել։ Դրանից դուրս չեմ կարծում, թե անձանց հետ կապված կարծիքներ է հայտնել»,-հավելեց Ալիկ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է իր կարծիքին, թե ով պիտի լինի վարչապետ, ապա պատգամավորը շեշտեց՝ օրը կգա, բոլորն էլ հնարավորություն կունենան կարծիք հայտնել:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ