28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2017

Դուք ասում եք` ոչ, էս ինչ մոլում պետք է լինեն արտոհնյալներ. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելքիյանը 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց, որ երբ լսում էր ֆինանսների նախարար Արամյանի ելույթը, իր մոտ համոզմունք է առաջացել, որ այս նախագիծը կարող է տնտեսական լուրջ առաջընթաց ապահովել: Նա նշեց, որ բյուջեի նախագծի հիմքում դրված է տնտեսական առաջընթացի ապահովում: Պատասխանելով ընդդիմադիրներին նա նշեց, որ ոչ բոլոր հարուստ երկրներն են […]

Բա ի՞նչ գործ ունենք մինուսական տնտեսության մեջ. Արամ Սարգսյանը՝ Շարմազանովին

«Բյուջեի այն նախագիծը, ինչը ներկայացվեց մեզ, անձամբ ինձ չի բավարարում մի շարք պատճառներով»,-այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց նա: «Կրթության և գիտության զարգացման համար ընդամենը 1 մլդրի չափ գումար ենք հատկացնում ու ուզում ենք՝ կրթությունը զարգանա: Տարեկան 10-12 երեխա Լույս հիմնադրամով ուղարկում ենք արտերկիր սովորելու, որոնցից մեծ մասը կամ չի վերադառնում, կամ […]

«Փաստորեն ապստամբ դատավոր ունենք». «Սասնա ծռեր»-ի անդամ/տեսանյութ/

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Փաստաբան Գրիշա Բալասանյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նշեց, որ օրերս դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» թերթին, որտեղ նշել է, որ դատական նիստերի ձգձգման համար մեղավոր են ամբաստանյալների պաշտպանները: «Միջնորդում եմ, որ դադարեցնեք […]

Վարչական ծախսերը համայնքներում հասնում է մինչև 70%-ի, և ներդրումներին չի հասնում հերթը

 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով՝  առանցքային խնդիրները հիմնականում տարածքներում և բուն համայքներում տնտեսական զարգացման առաջին քայլերի իրականացման գործընթացն է: «Մենք պետական բյուջեից ունենք 48 մլրդ դրամի ուղղակի հատկացում համայքներին` որպես ֆինանսական համահարթեցման գործոն դոտացիաների տեսքով: Այս միջոցը փորձելու ենք արդյունավետ օգտագործել: Համայքններում պետք է տեսնենք նոր աշխատատեղեր և ավելացրած արժեք»,-ԱԺ-ում 2018 թվականի […]

ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է

Եվրոպական Խորհրդարանում տապալվել է ադրբեջանական խեղաթյուրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը: Ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերը հնարավոր եղավ տապալել Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության, Բրյուսելում գործող հայ ազգային լոբբիստական կազմակերպությունների կողմից իրականացված նպատակային աշխատանքի […]

Մենք պետք է ազնիվ լինենք և ասենք, որ այդ բարձրացումներով մեկ տարվա խնդիր չենք լուծում

«Այսօր արդեն իսկ սպառման աճ ենք արձանագրել, որը փաստում է՝ կարծես թե ճիշտ ուղղության վրա ենք։ Սպառումը բնութագրում է, թե ինչպիսին է մարդկանց կենսամակարդակը։ Մարդը սկսում է ավելի շատ սպառել, եթե տվյալ պահին իր մոտ կա եկամուտների աճ և եթե ունի ակնկալիք, դրական սպասումներ ապագայի նկատմամբ», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների […]

Մահվան ելքով պատահար Արմավիրում

Նոյեմբերի 15-ին, ժամը 1.15-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում տեղի է ունեցել պատահար. վարորդի դիակը տեղափոխվել է հիվանդանոց:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, 1962 թ. ծնված Սարգիս Աբրահամյանի դիակը հայտնաբերվել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստելատեղին, որը վթարված վիճակում կայանված է եղել նշված […]

Ընդհանուր առմամբ գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում և առ այսօր դեռ չի փոխվել

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագահի՝ Մոսկվա ացյելությունը, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի տարածաշրջանային սպասվող այցն էլ վաղուց պլանավորված էին: «Ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից կապված՝ Լեռնաին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»,-ասաց նա և նշեց, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ նույն արտգործնախարարները միշտ էլ ազատ են քննարկել ցանկացած […]

Տպավորություն ունեմ, որ կան ժողովրդին շատ սիրողներ եւ ատողներ, ատողներից մեկն էլ ես եմ

«Լսելով ելույթները՝ տպավորություն ունեմ, որ կան ժողովրդին շատ սիրողներ եւ ատողներ, ատողներից մեկն էլ ես եմ փաստորեն»,-այսօր 16-ին, խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ նա ասաց, որ այո, թոշակները, նպաստները չեն բարձրացել, բայց դա ցուցանիշ չի, սոցիալական ոլորտի համար կա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի