06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչական ծախսերը համայնքներում հասնում է մինչև 70%-ի, և ներդրումներին չի հասնում հերթը

 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով՝  առանցքային խնդիրները հիմնականում տարածքներում և բուն համայքներում տնտեսական զարգացման առաջին քայլերի իրականացման գործընթացն է: «Մենք պետական բյուջեից ունենք 48 մլրդ դրամի ուղղակի հատկացում համայքներին` որպես ֆինանսական համահարթեցման գործոն դոտացիաների տեսքով: Այս միջոցը փորձելու ենք արդյունավետ օգտագործել: Համայքններում պետք է տեսնենք նոր աշխատատեղեր և ավելացրած արժեք»,-ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց նախարարը:

«Վարչական ծախսերը համայնքներում հասնում է մինչև 70%-ի, և ներդրումներին չի հասնում հերթը: Կառավարությունը փոխել է այս մոտեցումը: Մենք դրել ենք բազմագործոն դոտացիաների տրամաբանությունն այս տարի, որի արդյունքում 0-ից մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող համայքնենրն ավելի շատ դոտացիա պետք է տանք, քանի որ նրանք իրականացնելու ավելի շատ խնդիր ունեն»,- ասաց նա: 

Լոքյանը հայտնեց, որ տարածքների համաչափ զարգացման կոնցեպտում շուրջ 45 համայնքներ Տավուշի մարզում ծրագրային օժանդակություն են ստանում միջազգային կազմակերպություններից և բյուջեի համաֆինանսավորմամբ: Լոքյանը նաև հայտնեց, որ աճի բևեռի քաղաքների զարգացման ծրագիր ունեն,որի մեջ մտնում են շուրջ 10 քաղաքներ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ