28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2017

Սերժ Սարգսյանը լուծեց իր խնդիրը. ինչ է հիշեցրել Պուտինը. Ժամանակ

Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը, համենայնդեպս տեղեկատվական մասով, անցել է չափազանց սովորական մթնոլորտում, խիստ ընդհանուր ողջույնի խոսքերի պայմաններում: Սովորաբար այդպիսի դեպքերում կա՛մ իսկապես ոչինչ չկա ընդգծելու, կա՛մ արտաքին շատ սովորականության ներքո քողարկվում է որևէ առանցքային բովանդակություն: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի առիթը Ռուսաստանում հայկական օրերի մեկնարկն է, և այդ իմաստով գուցե կողմերի միջև […]

ՀՀ-ն, Նիդեռլանդներն ունեն եզակի դիրք՝ իբրև կամուրջ շահերի ու ուժերի միջև. Նիդերլանդների սենատի նախագահ

ՀՀ Ազգային ժողովում է Նիդերլանդների Թագավորության Սենատի պատվիրակությունը՝ Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլի գլխավորությամբ: Անկի Բրուկերս-Քնոլին խորհրդարանում ելույթի ժամանակ մեջբերեց Ջորջ Բայրոնի խոսքերը, որ Ավետարանից հասկանում ենք, որ դրախտը ՀՀ-ում է գտնվում: « Թող աստվածաբանները խոսեն ՀՀ-ի դրախտային պայմանների մասին, բայց մենք շատ լավ գիտենք՝ ինչ դեր է կատարել քրիստոնեության պատմության մեջ»,-ասաց նա: Սենատի նախագահը նշեց, որ […]

Հետախուզում են. Ժողովուրդ

Իրավապահները ՊՆ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ մեկը մյուսի հետեւից հետախուզումներ են հայտարարում։ Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ։ Մասնավորապես զոհված (մահա­ցած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները կաշառք տա­լու հարցի շուրջ համաձայնություն են […]

Նույնն է, որ ընտանիքի ղեկավարն ասի՝ չենք ուտում, չենք հագնվում. պատգամավոր

«Այս բյուջեն չի կարող բուժել մեր պետության, մեր հասարակության ցավերը»,-այսօր 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան » խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Ըստ նրա՝ բյուջեն հավասարաչափ չի արտացոլում երկրի  Սահմանադրության առաջին հոդվածը, այն հավասարակշռված չէ, հավասար չի արտացոլում երկրի սոցիալականության, իրական անվտանգության, ժողովրդավարության բաղադրիչները: «Բյուջեն չպիտի լինի իրականությունից կտրված փաստաթուղթ»,-ասաց նա: Շարունակելով Պետրոսյանն ընդգծեց, որ  բյուջեն […]

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինն այցելել են Տրետյակովյան պատկերասրահ /ֆոտո/

Մոսկվայում Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը մեկնարկել է հայազգի մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Սարյանի մոտ երեք տասնյակ բացառիկ աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում […]

Սերժ Սարգսյանը կազատի Կարեն Կարապետյանին . 168 Ժամ

Կարծում եմ գործող նախագահը թերագնահատում է վարչապետի ամբիցիաները, դա իրականում այդպես չի։ Ես տեսնում եմ նաև, որ Կարեն Կարապետյանն ընդերքում լավ աշխատում է»,- թղթակցին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ խորհրդարանում քննադատությունների ալիքի մասին։ Ըստ նրա՝ ակնհայտ է ռուսական կապիտալի հոսքը Հայւսստան, և այդ կապիտալն օր օրի ուժեղանում է, […]

Հրդեհ «Ռիո մոլի» ավտոկայանատեղիում

Նոյեմբերի 16-ին, ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ Ռիո սուպերմարկետի ավտոկայանատեղիում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավետ Ավետիսյան փողոցի վերջնամասում գտնվող Ռիո մոլի և Երևան Սիթի սուպերմարկետի մասնաբաժնի ավտոկայանատեղիում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Volkswagen Polo մակնիշի […]

Մեր իրավապահ մարմինները վերադարձնում են Հայաստանում գողացված Վրուբելի նկարը․ Պուտին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Բանակցությունների ընթացքում ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը քաղաքական, […]

Սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ. Վիգեն Սարգսյան

Օրենքները հետագա աշխատանքի կարևոր հիմք են: Անելիքները շատ են՝ բոլորիս համար: Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Facebook կայքի իր էջում՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովի կողմից ընդունված ՊՆ ոլորտի երկու օրենքներին։ Նախարարի գրառումը՝ ստորև. «Ուրախ եմ, որ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերն ընդունվեցին Ազգային ժողովում` ստանալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի