28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ-ն, Նիդեռլանդներն ունեն եզակի դիրք՝ իբրև կամուրջ շահերի ու ուժերի միջև. Նիդերլանդների սենատի նախագահ

ՀՀ Ազգային ժողովում է Նիդերլանդների Թագավորության Սենատի պատվիրակությունը՝ Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլի գլխավորությամբ: Անկի Բրուկերս-Քնոլին խորհրդարանում ելույթի ժամանակ մեջբերեց Ջորջ Բայրոնի խոսքերը, որ Ավետարանից հասկանում ենք, որ դրախտը ՀՀ-ում է գտնվում: « Թող աստվածաբանները խոսեն ՀՀ-ի դրախտային պայմանների մասին, բայց մենք շատ լավ գիտենք՝ ինչ դեր է կատարել քրիստոնեության պատմության մեջ»,-ասաց նա: Սենատի նախագահը նշեց, որ ՀՀ-ն համարվում է հնագույն երկրներից մեկը և 4000 տարվա պատմություն ունի: «Հայաստանը քաղաքակրթության օրրան են կոչել, և հասկանում եմ՝ կանգնած եմ պատմական հողի վրա»,-ասաց նա:

Անկի Բրուկերս-Քնոլին նշեց, որ այսօր ապրում ենք դժվար աշխարահում՝ պատերազմներ, հիբրիդային կոնֆլիկտներ, բայց միաժամանակ նոր հնարավորություններ: «Երբեմն կարող է թվալ, որ աշխարհի ուժերը որոշում են գետի ուղղությունները, թեև դա ինչ-որ չափով ճիշտ է, բայց մենք չպետք է մոռանանք, որ միջին կարգի երկրները, ինչպես ՀՀ-ն է և Նիդեռլանդներն ունեն եզակի դիրք իբրև կամուրջ շահերի ու ուժերի միջև: ՀՀ-ի դեպքում ունեք եզակի պատկմականորեն, քաղաքականորեն դիրք՝ Արևելքի ու Արևմուտքի միջև կամուրջ հանդիսանալու, որպեսզի ԵՄ-ի, ՌԴ-ի, Եվրասիական և այլ երկրների միջև կամուրջի դեր կատարի: Հույս ունեմ, որ ՀՀ-ն ապագայում էլ կկատարի այդ դերը, որը օգուտ կբերի մեզ բոլորիս»,-ասաց նա: Անկի Բրուկերս-Քնոլի խոսքով՝ սենատը ունի երկար միջպառլամենտական հարաբերություններ և կարևոր է խորհրդարանական երկոսությունն ու դիվանագիտությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ