28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նույնն է, որ ընտանիքի ղեկավարն ասի՝ չենք ուտում, չենք հագնվում. պատգամավոր

«Այս բյուջեն չի կարող բուժել մեր պետության, մեր հասարակության ցավերը»,-այսօր 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան » խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Ըստ նրա՝ բյուջեն հավասարաչափ չի արտացոլում երկրի  Սահմանադրության առաջին հոդվածը, այն հավասարակշռված չէ, հավասար չի արտացոլում երկրի սոցիալականության, իրական անվտանգության, ժողովրդավարության բաղադրիչները:

«Բյուջեն չպիտի լինի իրականությունից կտրված փաստաթուղթ»,-ասաց նա: Շարունակելով Պետրոսյանն ընդգծեց, որ  բյուջեն կրճատել է սոցիալական պաշտպանության ծախսերը: «Եթե նույնացնում ենք բյուջեն ընտանիքի հետ, նույնն բանն է, որ ընտանիքի ղեկավարը հայտնի, թե քանի որ որոշել են վերանորոգել տունը, նրանք չպիտի հագնվեն, չպիտի ուտեն: Ինչպե՞ս կարելի է այդպես կառավարել, ինչպե՞ս կարելի է առանց բարեկեցեության մարտունակ լինել աշխարհում, իսկ եթե բյուջեն չի ապահովում բարեկեցություն, չի կարող ապահովել անվտանգություն:

Ներկայացված բյուջեն չի արտացոում Սահմանադրության գերակայությունները, հակասում է Սահմանադրությանը, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ