28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2017

Ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ «Երևանի ՋԷԿ»-ում

Կառավարության որոշումներով «Երևանի  ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի  ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և  ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից: «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը գործարկվել և առևտրային շահագործմանն է հանձնվել 2010 թ.-ին և մինչ օրս աշխատում է շարունակական […]

Եվրոպական առաջատար բուհում սովորելու հնարավորություն՝ ՀՊՏՀ լավագույն ուսանողին

Մարիետա Բաղդասարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լավագույն ուսանողն է: Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 16-ին ՀՊՏՀ-ում անցկացվեց «ՀՊՏՀ լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությունը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կողմից անցկացված մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնվեցին «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող», «Լավագույն ուսանող-մարզիկ» […]

Վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել

          ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՇուշանԷլ ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք:           Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Խաշ և Պելմենի ավանդական արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տրվել է Խաշ (35 հատ՝ 1 կգ-անոց, արտադրության օրը՝ 30.10.2017թ., պիտանիության ժամկետը՝ 90 օր) և […]

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիդերլանդների Սենատի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին: Ողջունելով Նիդերլանդների Սենատի նախագահին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում եւ հույս հայտնել, որ այն կնպաստի միջպետական եւ միջխորհրդարանական կապերի խորացմանն ու զարգացմանը: Խոսելով Հայաստանում սահմանադրական […]

ԱՀԿ­ն օրինակելի է գնահատում Հայաստանում ոլորտի բյուջետավորման մեթոդաբանությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ Շվեյցարիայի Մոնտրոյում կազմակերպված հանդիպումը նվիրված էր առողջապահական համակարգի ֆինանսավորման, պլանավորման և բյուջետավորման հիմնախնդիրներին։ Ամենամյա այս հանդիպմանը Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում։ Ավելին՝ ԱՀԿ-ի գնահատմամբ Հայաստանն առաջատար և օրինակելի է ֆինանսավորման ոլորտում իրականացված բարեփոխումների ուղղությամբ։ Բոլոր երկրների առողջապահության ոլորտի ֆինանսիստների հանդիպման կազմակեպման հիմնական նպատակն այն էր, որպեսզի ԱՀԿ­ն, որպես ոլորտում իրականացվող […]

Լավրովը կայցելի Հայաստան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է այցելել Ադրբեջան եւ Հայաստան: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ: Նա ասել է, որ նոյեմբերի 20-21-ը Լավրովը պաշտոնական այցով Երեւան կայցելի, որտեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի եւ նախագահի հետ: Զախարովան նշել է, որ ի թիվս այլ հարցերի, այցի ժամանակ կքննարկվի […]

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ  արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:  Նախարարը շնորհավորել է բարեկամ երկրի դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա ևս կշարունակի զարգացնել երկու երկրների՝ ամուր հիմքերի վրա դրված բազմաբևեռ համագործակցությունը: Դեսպան Լաքոտը շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին ջերմ ընդունելության համար և […]

Նոր հնարավորություն 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին

Ազգային ժողովը քննարկում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է գործողության ժամկետը երկարաձգել, ինչն էլ հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:  Գործողության ոլորտն ընդգրկում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի