28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր հնարավորություն 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին

Ազգային ժողովը քննարկում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է գործողության ժամկետը երկարաձգել, ինչն էլ հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:  Գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թ-ի աշնանային զորակոչից մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված կամ զորակոչից խուսափածներին:

Օրենքը գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշեց, որ  օրենքի ընդունումից հետո մինչ այժմ ութ անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել՝ հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում: Կարինե Աճեմյանը նշեց, որ առաջարկում են պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների հետապնդումից ազատվելու համար սահմանված գումարի չափն ավելացնել: «Առաջարկում ենք հետապնդումը դադարեցնելու համար, պահեստազորում հաշվառվելու համար վճարել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար»,- ասաց նա:

Աճեմյանն ասաց նաև, որ Կառավարությունը որոշել էր նվազագույն աշխատավարձի հինգհարույրապատիկի չափով տուգանքը սահմանել յուրաքանչյուր զորակոչի համար, բայց իրենք գրավոր առաջարկ են ներկայացրել՝ այդ տուգանքը սահմանել երկուհարյուրապատիկի չափով:

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Ասացիք՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի մեկը, այնսինքն ենթադրվում է, որ սա «ռազըվի» միջոցառում է, ու հետագայում նորից այս խնդրի առջև ենք կանգնելու»: Աճեմյանը նշեց, որ չեն կարող որևէ օրենքում ամրագրել դրույթ, որ սա վերջին անգամ է: «Եթե հետագայում կլինեն առաջարկներ, եթե այդ պահանջը լինի, և կառավարությունը դրական եզրակացություն տա, նորից կքննարկենք»,- ասաց նա: Աճեմյանի խոսքով` իրենք ամրագրել են դրույթ, որ սույն օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի մեկը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ