28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ընդհանուր առմամբ գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում և առ այսօր դեռ չի փոխվել

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագահի՝ Մոսկվա ացյելությունը, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի տարածաշրջանային սպասվող այցն էլ վաղուց պլանավորված էին: «Ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից կապված՝ Լեռնաին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»,-ասաց նա և նշեց, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ նույն արտգործնախարարները միշտ էլ ազատ են քննարկել ցանկացած հարց, առավել ևս այն հարցերը, որոնք այդքան կարևոր են: «Ընդհանուր առմամբ գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում և առ այսօր դեռ չի փոխվել»,-ասաց Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, որ նաև համանախագահների ակնկալիքը այն է, որ որպեսզի լինի այդ կարգավորման գործընթացում առաջընթաց, պետք է կողմերի միջև վստահություն լինի, ինչն էլ իր հերթին ենթադրում է Վիեննայի և Սանկտ Պետրբուրգի պայմանավորվածությունների իրականացում:

«Արդեն քսանի տարի է ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, այլ նաև իրավիճակը որոշակի առումով պայթունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը»,-ասաց նա և նշեց, որ համանախագահների համար անընդունելի է, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները:

ԱԳ փոխնախարարը չի բացառում, որ կարող է միջնորդները առաջարկեն արտգործնախարարների հանդիպումը, երբ դա կլինի, կհայտարարեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ