17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ […]

Աղվան Վարդանյանը փոխվարչապե՞տ.Ռուստամյանը մեկնաբանել է

«Սուտ է, ոչ մի նման խոսակցություն չկա»,- անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի փոխվարչապետ դառնալու մասին հարցին,  այսօր Աժ-ում լրագրողներին է ասել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նշենք, որ «Ժամանակ» թերթը այսօր գրել էր. «2018թ. ապրիլի 9-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ երեք փոխվարչապետ է լինելու: Մենք արդեն հայտնել ենք, որ Սերժ Սարգսյանի և […]

Ընտանիքի 7 անդամները թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 24-ին, ժամը 4։40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթիոլոգիայի թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 51-ամյա Տիգրան Ս.-ն, 2-ամյա Լալա Ս.-ն, 27-ամյա Սերոբ Ս.-ն, 24-ամյա Սեւակ Ս.-ն, 23-ամյա Սոնա Ս.-ն, 48-ամյա Լալա Հ.-ն եւ 27-ամյա Մարինե Կ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 4.00-ի սահմաններում […]

Կասպշիկին ներկայացվել են ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառման մասին ապացույցներ

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից <<ՍՊԱՅԿ>> տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ: […]

«Հավսար, զգաստ», «աջ, դարձ» շփման փորձը մեզ վրա մի տարածեք.Փաշինյանը՝ նախարարին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվել է , թե ինչու է ինքը վստահ, թե «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր խմբակցություններից կա դրական արձագանք: «Ես եկել եմ հանրային քննարկմանը, նստել ու լուռ լսել եմ՝ մտածելով, որ իմ խոսելու հերթը կգա, թող հանրությունն […]

Պետք է ծառայեն բոլորը. Վիգեն Սարգսյանը՝ Արարատ Միրզոյանին

«Ես բավականին ճկուն եմ քաղաքականություն մշակելիս»,-այս մասին այսօր  ԱԺ-ում  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ԱԺ «Ելք»  խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նախարարին  հարցրել է, թե արդյոք պատրաստ է նա գնալ փոխզիջումների և ընդդիմության ձայնը լսել. «Ավելի վաղ նշել եք, որ ավելի լավ է կոնսենսուսով […]

Այս ժամանակավոր նյութաշխարհի վրա հաղթանակ տանելու ճանապարհը

Այս ժամանակավոր նյութաշխարհի վրա հաղթանակ տանելու ճանապարհը, որ Իմ բոլոր աշակերտները պիտի ճանաչեն, հարկավոր է հասնել այն հաղթանակով, որ յուրաքանչյուր մեկը պետք է տանի մարմնի ու իր անձի վրա: Ուրեմն աշխատեք ամեն բանի մեջ հաղթանակ տանել: Այս ընդունեք իբրև շատ հստակ առաջադրանք: Իրական աշխարհի իրադրությունը ձեր դեմ է: Աշխարհի ուժերը, դրանցից ամենահզորը` դրամը, իր այլասերող […]

«Ես մի հատ անասունի հետ կապ չունեմ». Սամվել Ալեքսանյան

«Ես մի հատ անասունի հետ կապ չունեմ»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել  է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով պատասխանել է լրագրողների հարցին, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե նա  Հայաստանից խոշոր եղջերավոր անասուններ է արտահանում, ինչի հետեւանքով միսը մեր երկրում թանկացել է։ «Լսի, էդ օդից որ խոսում ես, որդից ես վեկալել, որ […]

«Բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա»

«Բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա»,-այսօր ԱԺ-ում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման ժամանակ հայտնել  է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարի խոսքով՝  օրենքի նախագծի նպատակն է ապահովել 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության դրույթների իրացումը: «Օրենքը նաեւ իրավական հիմքեր է ստեղծում լայն քննարկում անցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի