13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Կասպշիկին ներկայացվել են ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառման մասին ապացույցներ

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից <<ՍՊԱՅԿ>> տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ