17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Հավսար, զգաստ», «աջ, դարձ» շփման փորձը մեզ վրա մի տարածեք.Փաշինյանը՝ նախարարին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվել է , թե ինչու է ինքը վստահ, թե «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր խմբակցություններից կա դրական արձագանք:

«Ես եկել եմ հանրային քննարկմանը, նստել ու լուռ լսել եմ՝ մտածելով, որ իմ խոսելու հերթը կգա, թող հանրությունն իր տեսակետները ներկայացնի: Այժմ հարց՝ ի՞նչ դրական արձագանքի մասին էիք դուք խոսում»,- Վիգեն Սարգսյանին դիմել է  Նիկոլ Փաշինյանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ իր ընկալումները ոչ թե հանրային լսումներից են, այլ խմբակցությունների հետ դեռեւս հունիսին կայացած հանդիպումներից:

«Երկար տարիների փորձս թույլ է տվել հանրային մի խումբ մարդկանց հետ շփումների մեջ գնահատել՝ իմ առաջարկը ընդունելի է, թե չէ, դրական արձագանք կա, թե բացասական: Ձեր խմբակցությունից ես մտահոգություն չեմ լսել: Դուք հիմա խոսում եք ՌԱՊԿ-ի մասին, բայց պարոն Փաշինյան, հրամանով կամ օրենքով շպագատ չի ստեղծվում, շպագատ անելու համար մարզվել է պետք, ՌԱՊԿ-ը զարգացնելու համար ջանք է պետք, թվերով չի»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ հունիսին կայացած հանդիպմանը պաշտպանության նախարարը եկել էր «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի վերաբերյալ գրված երկու պարբերությամբ, մինչդեռ այսօր խորհրդարան են ներկայացրել ծավալուն մի նախագիծ:

«Դուք մեզ հետ շփման փորձ չունեք, էն «հավասար, զգաստ», «աջ, դարձ» կատեգորիայի մարդկանց հետ շփվում եք, այդ շփման փորձը մեզ վրա մի տարածեք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ