29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Աղվան Վարդանյանը փոխվարչապե՞տ.Ռուստամյանը մեկնաբանել է

«Սուտ է, ոչ մի նման խոսակցություն չկա»,- անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի փոխվարչապետ դառնալու մասին հարցին,  այսօր Աժ-ում լրագրողներին է ասել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը այսօր գրել էր. «2018թ. ապրիլի 9-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ երեք փոխվարչապետ է լինելու: Մենք արդեն հայտնել ենք, որ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև վերջերս տեղի ունեցած «մեծ համաձայնության» արդյունքում որոշվել է, որ Կարեն Կարապետյանը իր այսօրվա բոլոր լիազորություններով և պարտականություններով կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը:

ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն եւս հույս ունի փոխվարչապետի պաշտոն ստանալ: Այդ կուսակցության խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հավակնում է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ