17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

20 և 23-ամյա երիտասարդները դանակներով դաժանաբար սպանել են

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի բնակիչ Հարություն Աղաջանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել  երկու անձի։  1995 թ. ծնված Հարություն Աղաջանյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ` ծակած-կտրած վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական […]

Փաշինյանը հեգնեց վարչապետին

 Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հարցը հեգնանքով արեց. «Այս դահլիճում հերյուրանքներ են տարածվում, թե վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր բացակայում է հարցուպատասխանից, ես չեմ կարող հավատալ նման սադրիչ լուրերին, ես նույնիսկ անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս, որովհետև Հայաստանն իրավական պետություն է, իսկ 80-րդ հոդվածը սահմանել է, որ վարչապետը պիտի այսօր այս […]

«Վարչապետը խախտում է Սահմանադրությունը»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ իր հարցը պատրաստել էր վարչապետի համար, սակայն չգիտեր, որ վերջինս «խախտելով Սահմանադրությունը չի գալու հարց ու պատասխանին»։ «Հարցն ուղղում եմ փոխվարչապետին, որն այստեղ է․ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայ-ռուսական գազային համաձայնագիրը, որով մեր ունեցած վերջին 20%-ը տվեցինք Հայռուսգազարդին և պարտավորվեցինք, որ մինչ 2043 […]

Թուրքիայի դպրոցներից մեկի աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել

Թուրքիայի հարավ-արևմտյան Շըրնաք քաղաքի Օմեր Քեչեջիգիլի անվան նկախակրթական դպրոցի տարածքում  աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել: Ըստ թուրքական «Evrensel.net» լատվակայքի՝ դպրոցի ոսուցիչներից մեկը, ում անունը չի հրապարակվում, դպրոցի պատին գրություն է փակցրել. «Քրդերեն չեմ խոսելու», «Դասի ընթացքում չեմ խոսելու», «Դասարանում չեմ կռվելու»: Գրառումը նկատել է դպրոցի աշակերտներից մեկի ծնողը: Վերջինս լուսանկարել է գրառումը և հրապարակել  համացանցում: […]

ԵԱՀԿ դիտարկում Հադրութում

Հոկտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Հադրութի շրջանի հարավարեւելյան ուղղությամբ։  Արցախի ԱԳն-ից  հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) […]

Պատգամավորը դժգոհեց վարչապետի ու որոշ նախարարների վերաբերմունքից

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ ՀՀ վարչապետը և որոշ պատգամավորներ չներկայանալով նիստին` անհարգալից վերաբերմունք են դրսևորում ԱԺ-ի նկատմամբ: «Պետք է հասկանալ, որ ՀՀ ԱԺ-ն ավելի բարձր պետք է գնահատվի, քան որևէ միջազգային կառույցում մասնակցությունը, և նմանատիպ անհարգալից վերաբերմունք չլինի ԱԺ-ի նկատմամբ»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ Կառավարության անդամները մասնակցում են Եվրասիական միջկառավարական […]

Քննարկման կներկայացվեն եվրասիական բրենդների ստեղծման ու միասնական ձեռնարկությունների հիմնման պիլոտային նախագծեր

Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված կազմով հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին՝ Սոչիում. քիչ առաջ Եվրասիական միջկառավարական խորրդի նիստում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ սկզբունքային կարևորություն ունի իրական հատվածում համատեղ ծրագրերի իրականացումը: «Մենք երկրների կառավարությունների ղեկավարների հետ պայմանավորվել ենք, որ այդ թեման ևս կլինի կոլեգիայի ուշադրության կենտրոնում։ […]

Հայաստանում շատ են ձեռքբերումները, բայց դեռեւս շատ են նաեւ մարտահրավերները․ դեսպան

«Ամերիկայի ձայն»-ի հարցազրույցը Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ․ -Պարոն դեսպան, դուք կանգնած եք եղել նորանկախ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների հաստատման ակունքներում։ Ի՞նչ կարծիքի եք անկախության առաջին 25 տարիներին Հայաստանի անցած ճանապարհի մասին։ -Ես հպարտ եմ նրանով, ինչին կարողացել է հասնել մեր բարեկամ և գործընկեր Հայաստանը Միացյալ Նահանգների ներդրումների և […]

Արտոնյալ մարդկանց երեխաներն այսուհետ «պճեղի մենինգիտով» կազատվեն բանակից.Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում Զինված ուժերի հետ հարաբերություններում կան երեք խումբ մարդիկ. առաջին խմբում մարդիկ են, որոնք Զինված ուժերի հետ ունեն օրինական հարաբերություններ, երկրորդ խմբում արտոնյալ մարդիկ են, որոնք դե յուրե օրինական հարաբերությունների մեջ են, իսկ դե ֆակտո կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել: Պետք է խոստովանել, որ այս երկրորդ խումբ մարդկանց կարեւոր գործիքներից մեկը բուհական համակարգն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի