15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Արտոնյալ մարդկանց երեխաներն այսուհետ «պճեղի մենինգիտով» կազատվեն բանակից.Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում Զինված ուժերի հետ հարաբերություններում կան երեք խումբ մարդիկ. առաջին խմբում մարդիկ են, որոնք Զինված ուժերի հետ ունեն օրինական հարաբերություններ, երկրորդ խմբում արտոնյալ մարդիկ են, որոնք դե յուրե օրինական հարաբերությունների մեջ են, իսկ դե ֆակտո կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել: Պետք է խոստովանել, որ այս երկրորդ խումբ մարդկանց կարեւոր գործիքներից մեկը բուհական համակարգն է իր կոռուպցիայով, թվում է՝ այս նախագծով խնդիրը լուծված է: Մինչդեռ ես պաշտպանության նախարարին հարցում էի ուղարկել ու ստացել եմ պատասխանը գաղտնի գրիֆի ներքո: Թվեր չեմ կարող ներկայացնել, բայց Հայաստանում ամեն տարի մեծ թվով մարդիկ են ազատվում բանակից: 100-ից 90-ն ազատվում է առողջության խնդիրների պատճառաբանությամբ եւ միայն 10-ը՝ ակադեմիական տարկետմամբ: 10-ից 5-ն արտոնյալ խմբի մարդկանցից են, 90-ից 45-ն ազատվում է կոռուպցիոն մեխանիզմներով: Ստացվում է՝ նախագծով խնդրին լուծում չի տրվում, որովհետեւ 90-ին մենք չենք կպնում, էդ 5-ը, որոնք ակադեմիական կեղծ ուսանողներ են եւ նրանցից մի մասի հայրերն այստեղ նստած են, պճեղի մենինգիտով կազատվեն բանակից»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տարկետման իրավունքը վերացնելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Խմբակցության ղեկավարը հիշեցրել է, որ «Գեւորգյան ճեմարանի» ուսանողներն առանց բացառության տարկետում են ստանում, իսկ ռադիոֆիզիկայի ֆակուլտետից ընդամենը 1 կամ 2 ուսանող է տարկետում ստանում:

«Կարծես մեր կարեւորագույն հարցն է դարձել առաջնագծի օրհնությունը: Մենք հարց ենք բարձրաձայնում, նախարարն ասում է՝ Վեհափառի հետ կքննարկենք, ինչն անթույլատրելի է»,- ընդգծել է Փաշինյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ