Այս ժամանակավոր նյութաշխարհի վրա հաղթանակ տանելու ճանապարհը
Այս ժամանակավոր նյութաշխարհի վրա հաղթանակ տանելու ճանապարհը, որ Իմ բոլոր աշակերտները պիտի ճանաչեն, հարկավոր է հասնել այն հաղթանակով, որ յուրաքանչյուր մեկը պետք է տանի մարմնի ու իր անձի վրա:
Ուրեմն աշխատեք ամեն բանի մեջ հաղթանակ տանել: Այս ընդունեք իբրև շատ հստակ առաջադրանք: Իրական աշխարհի իրադրությունը ձեր դեմ է: Աշխարհի ուժերը, դրանցից ամենահզորը` դրամը, իր այլասերող բնույթով զգալի դժվարություններ կհարուցի:
Նշանակում է` հարկավոր է օրը օրին ավելի մեծ հաղթանակներ տանել անձի նկատմամբ, որպեսզի հաստատուն դառնա ձեր վստահությունը` վերջնական հաղթանակի համար: Թեկուզ կարող է և այնպես լինել, որ դուք չտեսնեք ձեր հաղթանակը` աշխարհի ուժերի և զորությունների վրա:
Անգործությունը կվերանա, եթե մարդիկ ճիշտ իրագործեն այս պայմանը: Իսկ եթե մեկը իսկապես գործ չունի, թող ինքն իրեն հաղթանակող Ուժի վերածի. հաղթահարելով նախ իր մեջ եղած հոռին ու չարը, ապա և` իր տանեցիների, ապա` իր ողջ շրջապատի: Այդ ժամանակ նա արդեն կդառնա մի Ուժ, որի կարիքը կա և ով պետք է արդեն գործի անցնի:
Պարապ ժամեր չկան Իմ Թագավորության մեջ: Սպասելը իբրև անգործություն կարող է համարվել արտաքին աշխարհի կողմից. սակայն այդ սպասումը կա և կարող է լինել մեծ գործունեության մի ժամանակ` մարդու ներքին կյանքի և իր շուրջը եղող նյութաշխարհի իրականության համար:
«Աստծո կանչը» ժողովածուից