28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2017

Հովիկ Աբրահամյանն առաջիկայում նոր պաշտո՞ն կստանձնի

Այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում Հովիկ Աբրահամյանը պաշտոն ստանձնի, Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, պատասխանեց՝   դրան խանգարող բան չկա։ Լրագրողների մյուս հարցին՝ հիմա  Աբրահամյանների բիզնեսներն այլևս վտանգի տակ չեն, Արգամ Աբրահամյանը պա«Վտանգ չի էլ եղել, որ անցնի»։տասխանեց. 

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուշանբե

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Տաջիկստանի Հանրապետությունում: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, խորհրդարանի երկու պալատների նախագահների եւ արտաքին գործերի նախարարի հետ: 

Այս անգամ պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին

Այսօր   ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների օրինագիծը: Միաձայն կողմ քվեարկեց 96 պատգամավոր։ Օրինագծով նախատեսվում է ՝  եթե երեխան ծնվել է Հայաստանի քաղաքացի չհամարվող, բայց ազգությամբ հայ անձից, նա կարող է քաղաքացիություն ստանալ դյուրացված կարգով: Հիշեցնենք՝  այս նախագիծը Կառավարությունն առաջարկել է ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության դրույթներին համաձայն:

Վանի միջնադարյան հայկական վանքը վերածվել է աղբավայրի

Թուրքիայի Վան նահանգի Էրչիշ  (Արճեշ) շրջանի 7-րդ դարին հիմնադրված Արծվաբեր վանքը վերացման եզրին է: Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվամիջոցի՝ գանձագողերի թիրախում հայտնված վանքը օր օրի ավելի է ավիրվում, իսկ մոտակայքում ապրող բնակիչները այն վերածել են աղբավայրի: Աղբյուրը նշում է, որ հայկական աղբյուրների համաձայն՝ վանքը ենթադրաբար հիմնադրվել է (627թ.)-ի, իշխան Մժեժ Գնունու, կամ էլ Արճեշի քահանա  Յեղյա 1-ինի […]

Պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առաջ

  Այսօր լրանում է 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության  18-րդ տարելիցը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները,  զոհվածների հարազատներն այսօր  ծաղիկներ  խոնարհեցին 1999 թ. Հոկտեմբերի 27-ին ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների՝  Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, […]

«Դա ուղղակի վիրավորանք է, անարգանք է հոկտեմբերի 27-ի զոհերի նկատմամբ» /տեսանյութ/

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ունեցել է կազմակերպիչներ, եւ դա պաշտոնական վարկած է. այսօր ԱԺ այգում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում   նշեց  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի՝   վարկածը պատշաճ կերպով չի ուսումնասիրվում եւ քննության առարկա չի դառնում։ «Թույլ տվեք ասել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը […]

ՀԵՀ-ն ամենամսյա կրթաթոշակ է հատկացնում ռազմական համալսարանում ուսանող աղջիկներին

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 28 ուսանողուհիներ այսուհետև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից կստանան կրթաթոշակներ։  Կրթաթոշակը դրամական փոխանցման տեսքով ամեն ամիս ուսանողուհիներին կտրվի 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, այսօր հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում դիմելով ներկա աղջիկ կուրսանտներին, իր շնորհակալությունը հայտնեց նրանց և բոլոր այն մարդկանց, ովքեր ընտրել են […]

Սեֆիլյանը 300 հոգանոց զինված խումբ է ղեկավարե՞լ.պաշտպանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվող  Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ: Դիմելով նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին Հայրապետյանը ասաց .«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանը 300 հոգանոց զինված խումբ է ղեկավարել: Ես որպես ՀՀ քաղաքացի վախենում եմ ապրել մի երկրում, որտեղ նման […]

Հայաստան- Եվրաﬕություն նոր համաձայնագրի ստորագրումը կասկածից վեր է

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Հայաստան- Եվրաﬕություն նոր համաձայնագրի ստորագրումը կասկածից վեր է։ Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակٳթյան ֆորուﬕ ժամանակ իր ելույթում նա ասել է, որ կարծում է, որ համաձայնագրի ստորագորւմը տեղի կունենա գագաթնաժողովի շրջանակում: «Սա հստակ է, և այս հարցում որևէ այլ քննարկում չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի