28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2017

Վարույթ է ընդունվել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ս. Մկրտչյանը հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին երկու տեսուչների […]

Կատարվել է առանձնապես խոշոր չափերի գողություն. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՓԲ ընկերության, «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության միջև 2002թ. կնքված պայմանագրով «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը պարտավորվել է ապահովել Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության ներդրումներով 1998թ. հիմնադրված 20 հա, 1999թ. հիմնադրված 30 հա արագաճ բարդու […]

Եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, այդ թիմն անպայման իր դրական արդյունքը կտար. Ռուստամյան

Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտված է․  այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ -ի այգում ՝   Հոկտեմբերի 27 զոհերի հիշատակին նվիրված  հուշակոթողի  մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց   ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «Հասարակության մեջ այնուամենայնիվ մնացել է այն տպավորությունը, որ լիարժեք բացահայտում չի կատարվել և սա արդեն 18 տարի է մեզ ուղեկցում է: Իհարկե, […]

ԱՄՆ-ի սենատորները Թրամփից պահանջում են Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրել

ԱՄՆ-ի 14 սենատորների ստորագրությամբ նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայիվերաբերյալ նամակ է ուղարկվել, որում կոչ է արվել ավելի խիստ դիրքորոշում որդեգրելպաշտոնական Անկարայի հանդեպ: Ըստ թուրքական «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  նամակի տակ իրենցստորագրությունն են դրել այնպիսի հայտնի սենատորներ ինչպիսիք են  Բերնի Սենդերսը ևՋոն  ՄաքՔեյնը: Վերջինս հայտնի է Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:   Նամակում ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունն է հրավիրվել այն փաստի վրա, որԹուրքիայում տեղի են ունենում մի շարք անօրինականություններ: Մասնավորապես  օրինակէ բերվել երկրում լրագրողների նկատմամբ  իրականացվող ճնշումները, ձերբակալությունները: Հիշատակվում է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի  աշխատակից ՄեհմեթԹոփուզի կալանավորման, ինչպես նաև հյուպատոսարանի մեկ այլ աշխատակից ՄեթեՋանթոյուրքի ընտանիքի անդամներին բերման ենթարկելու  փաստերը,: Անդրադարձ է կատարվել նաև 2017 մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանի՝ ԱՄՆ կատարած այցին, որի ժամանակ Էրդողանի թիկնապահները ծեծի էինենթարկել խաղաղ ցուցարարներին: Սենատորները ԱՄՆ-ին նախագահին հորդորել են ճնշում գործադրել Էրդողանի վրա,որպեսզի վերջինս հարգանք ցուցաբերի օրենքի գերակայության և մարդու իրավունքներինկատմամբ: «Անընդունելի է, որ Թուրքիայի կառավարությունը կամայականորեն մարդկանց էձերբակալում , ոտնահարում նրանց իրավունքները. մասնավորապես խոսքը վերաբերում էմեր դիվանագետներին  և վերջինիս ընտանիքներին»,-ասվում է նամակում: Նշված է եղել, որ թուրքական իշխանությունները օգտագործելով երկրում գործող արտակարգդրությունը, սահմանափակում են երկրում խոսքի ազատությունը, դատաիրավականհամակարգի անկախությունը, ինչպես նաև լռեցնում են երկրի ընդդիմությանը: Ընդգծվել է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է:   Աղբյուր`    Ermenihaber.am    

Հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ․ Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարանում լրագրողների  հետ զրույցում նշեց՝  Հոկտեմբերի 27-ի դեպքերը չի կապում արտաքին աշխարհից եկած ազդակների հետ, հետևաբար Հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ։ «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա։ Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է։ Այսօր հիշատակի […]

Նախագահը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: Շնորհավորելով Միրոսլավ Լիպարին խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը […]

Քրիստոսը անդադար աղոթում է մեզ համար

Եթե մենք իսկապես հետևենք Քրիստոսին ու հավատարմորեն կատարենք իր խոսքը մենք կհաղթենք ցանկացած դժվարությանը: Նա աղոթում էր մեզ համար Հորը (Հովհ. 17:20-23). Երբ հարություն առած Աստուծո Որդին աղոթում է մեզ համար, ոչ մի չար բան մեզ չի կարող պատահել (եթե մենք ինքներս հանկարծ չհեռանանք նրանից): Սիրելի մարդիկ, հավատարմորեն հետևեք Հիսուսին և ընդունեք նրան ձեր սրտերում […]

Սեֆիլյանի գործով դատարան կհրավիրվի՞ «Սասնա ծռեր»-ից Արմեն Լամբարյանը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց որոշ անձանց որպես վկա հարցաքննել: Պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Արման Սահակյանին, Վարդան Բալյանին, Սեւակ Խաչատրյանին, Արմեն Լամբարյանին, որը «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալներից է, Ժորժիկ Իսարյանին, Շահեն Պողոսյանին, Գոհարիկ Արշակյանին, Հրաչիկ Միրզոյանին, Ավետիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի