ԱՄՆ-ի սենատորները Թրամփից պահանջում են Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրել
ԱՄՆ-ի 14 սենատորների ստորագրությամբ նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայիվերաբերյալ նամակ է ուղարկվել, որում կոչ է արվել ավելի խիստ դիրքորոշում որդեգրելպաշտոնական Անկարայի հանդեպ:
Ըստ թուրքական «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ նամակի տակ իրենցստորագրությունն են դրել այնպիսի հայտնի սենատորներ ինչպիսիք են Բերնի Սենդերսը ևՋոն ՄաքՔեյնը: Վերջինս հայտնի է Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:
Նամակում ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունն է հրավիրվել այն փաստի վրա, որԹուրքիայում տեղի են ունենում մի շարք անօրինականություններ: Մասնավորապես օրինակէ բերվել երկրում լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումները, ձերբակալությունները:
Հիշատակվում է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից ՄեհմեթԹոփուզի կալանավորման, ինչպես նաև հյուպատոսարանի մեկ այլ աշխատակից ՄեթեՋանթոյուրքի ընտանիքի անդամներին բերման ենթարկելու փաստերը,:
Անդրադարձ է կատարվել նաև 2017 մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանի՝ ԱՄՆ կատարած այցին, որի ժամանակ Էրդողանի թիկնապահները ծեծի էինենթարկել խաղաղ ցուցարարներին:
Սենատորները ԱՄՆ-ին նախագահին հորդորել են ճնշում գործադրել Էրդողանի վրա,որպեսզի վերջինս հարգանք ցուցաբերի օրենքի գերակայության և մարդու իրավունքներինկատմամբ:
«Անընդունելի է, որ Թուրքիայի կառավարությունը կամայականորեն մարդկանց էձերբակալում , ոտնահարում նրանց իրավունքները. մասնավորապես խոսքը վերաբերում էմեր դիվանագետներին և վերջինիս ընտանիքներին»,-ասվում է նամակում:
Նշված է եղել, որ թուրքական իշխանությունները օգտագործելով երկրում գործող արտակարգդրությունը, սահմանափակում են երկրում խոսքի ազատությունը, դատաիրավականհամակարգի անկախությունը, ինչպես նաև լռեցնում են երկրի ընդդիմությանը:
Ընդգծվել է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է: