06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2017

«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, ով կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը: Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել«Եվրատեսիլ- 2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի: Հայտերն ընդունվում են […]

Հրդեհ Քոչարի փողոցում․ բենզալցակայանը մոխրակույտի է վերածվել

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Վերականգնվել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ Մարտունի քաղաքին կապող հիմնական ավտոճանապարհը

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները Մարտունի  քաղաքին  կապող հիմնական ավտոճանապարհը։ Մինչև հիմնանորոգումը 10,5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում էր անմխիթար վիճակում. ասֆալտբետոնե պատվածքը քայքայված էր, որոշ հատվածներում այն ընդհանրապես բացակայում էր, երթևեկելի մասի վրա ակնհայտ էին լայնական,  երկայնական և ցանցաձև ճաքեր, նստվածքներ ու փոսեր։  […]

«Դուք մեր երկրի ամենաերջանիկ սերունդն եք, որովհետեւ ծնվել եւ ապրում եք անկախ Հայաստանում»․ Էդուարդ Շարմազանովը՝ Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողներին

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 26-ին խորհրդարան են այցելել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները: Հյուրերը նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, որից հետո ավանդական բաց դասի շրջանակում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Բաց դասն ԱԺ փոխնախագահի առաջարկով ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ուսանողների հետ անկեղծ զրույցի ժամանակ Էդուարդ Շարմազանովն իր տեսակետներն […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝  Շիրազի փող. 6-52, Մազմանյան փող. 2-22, Բաշինջաղյան փող. 6, 159, 159/1, 161, 165, 169, 171, 173, 175, 179, 181, 182, 183, 184, 185, 187, 189, 190, 191, […]

«Ի՞նչ խղճով է նա այդ պատվոգիրը վերցրել՝ բանակում չծառայած լինելով»

Այսօր    Ազգային Ժողովում «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձավ երեկ խոհրդարանում պաշտպանության նախարարի ունեցած ելույթին, որի ժամանակ Վիգեն Սարգսյանը խոսել էր «Ելքի» պատգամավորի քննադատությունների մասին եւ տարբեր հարցադրումներ  ուղղել նրանց: «Պաշտպանության նախարարը անձնական դաշտ է տարել քննադատությունները եւ պաշտպանության նախարարին անհարիր էմոցիոնալ տոնով է պատասխանել: Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի եւ օրենքի լավ […]

Հրդեհ Երանոս գյուղում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի Վարդաձորի խճուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:00-ին, մարվել՝ 23:55-ին: Այրվել է տան տանիքը ամբողջությամբ մոտ 190 քմ, տանիքում կուտակված 3 խ.մ աթար և մոտ 100 հակ անասնակեր:

«Պճեղի մենինգիտով» բանակից ազատվողներից

Ինչպես հայտնել ենք, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» մասին նախագիծն այսօր ԱԺ-ում  ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Մինչև  քվեարկությունը ելույթ ունեցավ  «Ելք»  խմբակցության ղեկավար  Նիկոլ Փաշինյանը։ «Ի հեճուկս պաշտպանության նախարարի՝ մենք ասում ենք, որ ներկայացված օրենքը իր թևերն է փռում պճեղի մենինգիտով բանակից ազատվողների վրա, և այս օրենքը այդ պրոբլեմատիկան չի կարգավորում,  ավելի է խորանալու», –  […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-ին, նոյեմբերի 1-ին կնվազի 2-3, 29-ի ցերեկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի