21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ի՞նչ խղճով է նա այդ պատվոգիրը վերցրել՝ բանակում չծառայած լինելով»

Այսօր    Ազգային Ժողովում «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձավ երեկ խոհրդարանում պաշտպանության նախարարի ունեցած ելույթին, որի ժամանակ Վիգեն Սարգսյանը խոսել էր «Ելքի» պատգամավորի քննադատությունների մասին եւ տարբեր հարցադրումներ  ուղղել նրանց:

«Պաշտպանության նախարարը անձնական դաշտ է տարել քննադատությունները եւ պաշտպանության նախարարին անհարիր էմոցիոնալ տոնով է պատասխանել: Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի եւ օրենքի լավ դրույթները կարող են համատեղվել տարկետման իրավունքի հետ»,-ասաց Մանե Թանդիլյանը:

«Ելքի» պատգամավորներից Արարատ Միրզոյանն էլ անդրադարձավ պաշտպանության   նախարարի կողմից  իր հասցեին հնչեցրած հարցադրմանը, թե ինչ խղճով է   պաշտպանության   նախարարի    կողմից ստացել պատվոգիր  ՝  բանակում  չծայած լինելով։ 
«Ես  պաշտպանության նախարարության կողմից պատվոգիր եմ ստացել, որպես կամավոր ապրիլի 2-ից հետո առաջնագիծ մեկնելու համար: Կատարել եմ իմ առջեւ դրված մարտական հանձնարարությունը, որը տվյալ դեպքում եղել է ինժեներական աշխատանքների տեսքով: Ես ցավում եմ, որ պաշտպանության նախարարը շեղեց հարցի քննարկումը մեր ներկայացրած լուրջ հիմնավորումներից դեպի անձնական խնդիրներ», –  նշեց Միրզոյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ