28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2017

Փառք Աստծո. բանաստեղծը պետք է վտարվեր տնից

Հաշվի առնելով մտավորականների կազմակերպած դրամահավաքը, ոստիկանները և «Անելիք բանկ» ՓԲԸ ներկայացուցիչը հավելյալ ժամանակ են տրամադրել բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին։ Հիշեցնենք, որ բանաստեղծին մինչև հոկտեմբերի 27-ը ժամանակ էր տրված տունը ազատելու համար: Մեր ժամանակների քայլող դասականը բանկի և խաբեության «զոհ» էր դարձել: «Ես ուժեղ եմ ինձ շրջապատող մարդկանցով: Փառք Աստծո լուծումը չուշացավ», –Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանաստեղծը: […]

Եթե չեն ուզում իրենց որդին գնա բանակ

Արդեն հայտնել ենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» մասին նախագիծն այսօր ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Որոշ գործիչներ պնդում են՝  Վիգեն Սարգսյանն ուզում է բանակում բարեփոխումներ անել, ողջ ծանրությունն իր վրա է վերցրել և արդյունքում քավության նոխազ դարձել։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  բոլորովին համաձայն չէ այդ տեսակետի հետ։ «Այդ օրինագծի հետ […]

Զգույշ, դուք ձեզ կկործանեք. Աստվածաշունչը զգուշացնում է

Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց: Որովհետև Օրենքը լրիվ գործադրած կլինեք այս մեկ պատվիրանով. «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»: Իսկ եթե միմյանց վիրավորեք ու բզկտեք, զգո՛ւյշ, դուք ձեզ կկործանեք: (Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 5:13-15)

«Կամպյուտերչիկի» ցուցմունքը. Սեֆիլյանի և մյուսների գործ

 Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասոթյան դատարանում այսօր ներկայացվեց վկա Երեմ Խոնդկարյանի նախաքննական ցուցմունքը։ Նշենք, որ նա գտնվում է Ռուսաստանի դաշնությունում եւ այդ պատճառով նախորդ նիստում դատարանը որոշել էր ընթերցել նրա նախաքննական ցուցմունքը։ Ըստ նախաքննական ցուցմունքի՝ 42–ամյա Երեմ Խոնդկարյանը ժիրայր Սեֆիլյանին ճանաչում է դեռեւս 2011 թվականից։ Նա «Սարդարապատ»  շարժման գրասենյակում աշխատել է որպես համակարգչի մասնագետ,իր խոսքով` […]

Ով է հոկտեմբերի 27-ի պատվիրատուն

Այսօր լրանում է 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության  18-րդ տարելիցը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  կարծում է՝ դժվար է  համոզված ասել, որ եր երկրում այդպիսի ահաբեկչություն էլի չի կրկնվի, քանի որ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուի անունը չի պարզվել։ Եվ, եթե նման ահաբեկչություն պատվիրողը այսօր մնացել է անպատիժ, մեկ ուրիշը ևս կարող է այդպիսի բան պլանավորել։ Այս մասին  քաղաքագետը  նշեց   Henaran.am-ի […]

Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամն է․ դեսպան

Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամն է, որը վերջին քարորդ դարի ընթացքում անընդմեջ աջակցել է հայկական նորանկախ հանրապետությանը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած հայ-ամերիկյան բարեկամությանը նվիրված երեկոյի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը. «Մեր երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներով ծավալուն համագործակցություն է ընթանում՝ կրթական, տեղական եւ պետական մակարդակներով: Արդյունավետ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի