29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե չեն ուզում իրենց որդին գնա բանակ

Արդեն հայտնել ենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» մասին նախագիծն այսօր ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Որոշ գործիչներ պնդում են՝  Վիգեն Սարգսյանն ուզում է բանակում բարեփոխումներ անել, ողջ ծանրությունն իր վրա է վերցրել և արդյունքում քավության նոխազ դարձել։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  բոլորովին համաձայն չէ այդ տեսակետի հետ։

«Այդ օրինագծի հետ կապված՝ խնդիր կա։ Մեր իշանությունները պիտի շահագրգռեն խելացի տղաներին, որ նրանք լավ սովորեն, պետպատվերով ընդունվեն։ Ես չեմ կարծում, որ այդ մի քանի հարյուր երիտասարդների բանակ չգնալը ինչ-որ դարակազմիկ խնդիր էր առաջացնելու։ Մեր երկրում սիրում են համեմատվել Իսրայելի հետ, բայց տեսե՛ք՝ ինչպես են այդ երկրում իշխանությունները վերաբերվում երիտասարդների հետ,  այդ երկրում սոցիալական, կրթական պայմաններ ինչպիսին են․ մի՞թե  մենք այդ հարցերոում կարող ենք համեմատվել Իսրայելի հետ։ Նախ թող այս ամենին ուշադրություն դարձնեն, հետո փորձեն բանակը համեմատել Իսրայելի բանակի հետ։ 

 Բուհական ուսուցման  առաջին չորս  տարիների ընթացքում ծնողը  ներդրում է անում, ուսման վարձ է տալիս,   բայց հետո,  բանակ գալ-գալուց հետո շատ երիտասարդներ չեն ուզում ուսումը շարունակել, շատերը որոշում են  ամուսնանալ,  որոշներն էլ օրվա հացի փող  վաստակելու մասին են մտածում», – նշեց քաղաքագետը։

Վերջինս շեշտեց՝ բանակում առկա ֆինանսական խնդիրները լուծելու  համար խելամիտ  տարբերակ կա․ կարելի է այն աշխատեցնել։

«Ես Վիգեն  Սարգսյանին խորհուրդ կտայի, որ այն ահռելի գումարները, որ զինկոմիսարիատների աշխատակիցները  յուրացնում են որոշ երիտասարդների բանակից ազատելու համար,  այդ ֆինանսական միջոցները ուղղակի հարկավոր է  պետականացնել։  Եթե հայ ծնողը որոշում է՝ իր տղան բանակում   չպիտի  ծառայի, նա ամեն ինչ անում է, որ այդպես էլ լինի․ զինկոմիսարիատների աշխատակիցներին է կաշատում կամ բժիշկներին։  Դա կարելի է դա օրինականացնել, որ այդ ֆինանսներն ուղղվեն  բյուջե, ու այդ ֆինանսական միջոցներով վարջատրեն պայմանագրային զինծառայողներին։

Պետք չէր այդ քայլին գնալ, այդ մի քանի հարյուր տեղերը հանել, այդ երիտասարդներին բանակ չորակոչել։  Զինկոմիսարիատների աշխատակիցների թանկ ջիպերը, հարստությունը որտեղի՞ց, նրանք այդ փողերը ինչպե՞ս են  աշխատում․․․ Այս մասին  բոլորը գիտեն։  Եթե նախկինում  զորակոչը 3 տարով հետաձգելու համար 6 հազար էին տալիս, հիմա 12-13 հազար  են տալիս։  Վե՛րջ տվեք այս ամեին։ Այս գործընթացը պետականացրե՛ք, օրինականացրե՛ք։ Եթե չեն ուզում իրենց որդին գնա բանակ, թող պետությանը գումար վճարեն, իսկ պետությունն այդ գումարը կվճարի այն երիտասարդներին,  ովքեր սիրով պատրաստ են  ծառայել բանակում՝ որպես պայմանագրային զինծառայող», – նշեց քաքաղաքետը՝ հիշեցնելով՝ եթե այսպես շարունակվի, միայն բանակից ազատվելու կամ զինակոչը հետաձգելու «գինն է թանկանալու», բուժզննության արդյունքները կեղծող բժիշկները, «բանակից ազատելու գործով» զբաղվող զինկոմիսարիատի աշխատողները շարունակելու են  գումարներ յուրացնել,  իսկ   պաշտոնյաների, օլիգարխների, հարուստների  որդիներն, ինչպես ընդունված է մեր երկրում, բանակ չեն գնալու՝ զավեշտալի մեկնաբանություններ հնչեցնելով՝ իբր հիվանդ են, առողջական լուրջ խնդիրներ ունեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ