20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հարձակվել են նախարարի վրա»

Վերջին շրջանում տարբեր հարթակներում ակտիվորեն քննարկում  են  «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դրույթները  հնչում  են իրարամերժ կարծիքներ։

Անդրադառնալով այս օրենքի նախագծին՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  մասնակիորեն համաձայն են այն պնդումների հետ, թե այս նախագիծը կարող է արգելք լինել գիտության զարգացման համար, քանի որ կան այնպիսի երիտասարդներ, ովքեր, իսկապես, ունեն բացառիկ տվյալներ և նրանց պարագայում կարելի  է բացառություն անել։

«Արտոնություններից  զրկվողների մեջ, միգուցե, լինեն այնպիսիք, ովքեր կարող են լինել անվանի գիտնականներ։ Ես կուզեի, որ այդ նախագծում որպես փոխզիջում՝ լինեին բացառություններ։ Կան երիտասարդներ, որոնք նախագահի հրամանով պիտի ստանան տարկետման իրավունք։ Բոլոր առողջ տղամարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել, չպիտի պետական համակարգում ծառայեն։  Ով  բանակում չի ծառայել, հիմա էլ պաշտոնյա է, նշանակում է, նա մեր պետությանը ոչ թե ծառայում է, այլ տիրում։ Մեզ տեր   պաշտոնյաներ պետք չեն․ մեզ պետք են ծառա պաշտոնյաներ։ Պետությունը պարտավոր է զորացրված զինվորականներին ապահովել կենսոթաշակաին ծառայություններով, նրանց արժանավայել բուժծառայություն պիտի տրամադրվի․ այդ մարդիկ պետք է արժանապատիվ ապրեն», – նշեց Ազատ Արշակյանը։

Վերջինս շեշտեց՝   մեր երկրում  դեմոգրաֆիական խնդիր  կա, հետևաբար զինապարտների թվի  հետ կապված՝  խնդիր կա։

download

«Այսօր մեր երկրում 7-8 միլիոն հայ պիտի ապրեր։ Պիտի իրավիճակն այնպիսին լիներ, որ մեր տղաներն ուզենային բանակ գնալ, բայց տեղ չլիներ բանակում։ Այսօր հայրենադարձությունը շատ կարևոր խնդիր է։ Ովքեր առողջ են, բայց բանաից ճողոպրել են, նրանք լիարժեք քաղաքացիներ չեն։
Վիգեն Սարգսյանն ուզում է     տարիների ընթացքում գոյացած բոլոր թերացումների հաշիվը փակել։ Բայց այդ ամենը նա չպիտի իր ուսերին վերցնի։ Նա թիրաավորվում է, նրա անձին  բացասական դրայվ են տալիս։  Ես ուզում եմ  այս հարցում Վիգեն Սարգսյանին պաշտպանել։ Նա, ախր, ուզում է լուծել խնդիրներ, բայց այստեղ ծնելիության խնդիր կա, դեմոգրաֆիական, սոցիալական, բայց չէ՞ որ այս բոլոր գործառույթները Պաշտպանության նախարարությանը չեն։
Հարձակվել են   նախարարի  վրա,  նրան քավության նոխազ են  դարձնել։ Վիգեն Սարգսյանը բոլորի մեղքն ուզում է իր վրա վերցնել, միայնակ   լուծել այդ խնդիրը, բայց այդտեղ պետք է աչալուրջ լինեն նաև մյուս նախարարությունները, պետական կառույցները, ողջ պետությունը», – նշեց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ