25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վանի միջնադարյան հայկական վանքը վերածվել է աղբավայրի

Թուրքիայի Վան նահանգի Էրչիշ  (Արճեշ) շրջանի 7-րդ դարին հիմնադրված Արծվաբեր վանքը վերացման եզրին է: Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվամիջոցի՝ գանձագողերի թիրախում հայտնված վանքը օր օրի ավելի է ավիրվում, իսկ մոտակայքում ապրող բնակիչները այն վերածել են աղբավայրի:

Աղբյուրը նշում է, որ հայկական աղբյուրների համաձայն՝ վանքը ենթադրաբար հիմնադրվել է (627թ.)-ի, իշխան Մժեժ Գնունու, կամ էլ Արճեշի քահանա  Յեղյա 1-ինի կողմից  (703-717): Ժամանակին այն հանդիսացել է տարածաշրջանի 3 կարևոր վանքերից մեկը:
1409-1414թթ քահանայապետ Կարապետի օրոք վանքը  վերակառուցվել է:  

19-րդ դարի կեսերին վանքի գմբեթը փլուզվել է, ապա նորից վերականգնվել: 

Վանքը հարձակման է ենթարկվել 1915թ.-ին՝ Հայոց ցեղասպանության ընթացքում  Վանքի պարիսպները, խաչքարները և վանական համալիրի այլ կառույցները լիովին վերացվել են: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ