29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեֆիլյանը 300 հոգանոց զինված խումբ է ղեկավարե՞լ.պաշտպանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվող  Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Դիմելով նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին Հայրապետյանը ասաց .«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանը 300 հոգանոց զինված խումբ է ղեկավարել: Ես որպես ՀՀ քաղաքացի վախենում եմ ապրել մի երկրում, որտեղ նման զինված խումբ է գործել: Հիմա դիմում եմ Արթուր Դավթյանին, թող ապացուցի, որ նման զինված խումբ է գործել, հակառակ դեպքում ամոթ է»:

Հիշեցնենք, որ դատարանը սկսել է ապացույցների հետազոտման փուլը: Վկաների ցուցմունք տալու փուլի ավարտից հետ նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշում կայացրեց թույլատրել տեսանկարահանումը, որը արգելված էր վկաների քննության փուլում:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ