20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Դա ուղղակի վիրավորանք է, անարգանք է հոկտեմբերի 27-ի զոհերի նկատմամբ» /տեսանյութ/

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ունեցել է կազմակերպիչներ, եւ դա պաշտոնական վարկած է. այսօր ԱԺ այգում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում   նշեց  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝   վարկածը պատշաճ կերպով չի ուսումնասիրվում եւ քննության առարկա չի դառնում։

«Թույլ տվեք ասել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանում ունի համապատասխան լծակներ, այդ հարցը պատշաճ քննության չի արժանանա», -ասաց Փաշինյանը։

Վերջինս շեշտեց՝  առնվազն ծիծաղելի  է  ԱԺ նախագահի այն դիրքորոշումը, թե ինքը չի կարծում, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, այլ որակի Հայաստան կունենայինք։

«Դա ուղղակի վիրավորանք է, անարգանք է հոկտեմբերի 27-ի զոհերի, մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին։ Ես ուզում եմ արձանագրել մի բան, որ հոկտեմբերի 27-ին գլխատվել է այն Ազգային ժողովը, այն կառավարությունը, որը ձեւավորվել է մի ընտրություններով, որի արդյունքները չեն վիճարկվել ընդհանրապես որեւէ մեկի կողմից: Որեւէ մեկը կասկած չի ունեցել, որ ժողովրդի քվեի արդյունքում ստացված, ձեւավորված Ազգային ժողով է ու կառավարություն։ Դրան նախորդած ու հաջորդած բոլոր ընտրությունները լեգիտիմության կասկածելիության բեռն ունեցել են, եւ կարծում եմ, որ նման միտք արտահայտելը պատշաճ չէ որեւէ մեկի կողմից։ Ես կարծում եմ՝ երկրի զարգացման ամենակարեւոր բաղադրիչը մարդկանց համախմբելու կարողություն ունեցող իշխանությունն է, եւ հայ ժողովուրդը համախմբված էր «Միասնություն» դաշինքի շուրջը»,- ասաց Փաշինյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ