Մեր երկրում օրական շուրջ 2 անգամ ընտանեկան բռնության հարցով դիմում են ոստիկանություն
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի վերաբերյալ լսումները շարունակվում են: Մինչ քննարկումները սկսելը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց տարբեր տեսակետներ ունեցող կողմերին կոռեկտ լինել և հարցը չտեղափոխել վիրավորանքների դաշտ, ինչպես նախորդ հանրային քննարկման դեպքում էր: Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար […]