19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Նա գող է, ոչ թե մարդ․ Արմեն Ջիգարխանյանը կբաժանվի երիտասարդ կնոջից

Դերասան Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ հասունացած սկանդալը նոր երանգներ է ստանում։

Նախօրեին ռուսական «Ուղիղ եթեր» հաղորդման շրջանակներում Արմեն Ջիգարխանյանը ուղիղ եթեր  է դուրս եկել հիվանդանոցից՝ տեսակապի միջոցով ու հայտարարել, որ իր կինը գող է։ 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, թե իբր 82-ամյա դերասանն անհետացել է։ Կինն անգամ ոստիկանություն էր դիմել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է, նա դիմել է ոստիկաններին ու ասել, որ իր 38-ամյա կինն ուզում է սպանել իրեն։

Տեսակապի ժամանակ Ջիգարխանյանը նշել , որ հիմա լավ է, բայց ամեն ինչ կարող էր ավարտվել․

«Իմ կյանքում ոչ այնքան լավ գործընթացներ տեղի ունեցան։ Ես կին ունեի, ինչպես նորմալ մարդիկ։ Իսկ հետո պարզվեց, որ այդ կինը․․․ես նրան դուր չեմ գալիս, նա ինձ դուր է գալիս»,- հայտարարել է դերասանը։

«Տխուր է, հավատացեք, տխուր է։ Վիտալինան ինձ շատ ցավ է պատճառել, անազնիվ ցավ։ Միշտ վախենում եմ, երբ ինձ մտերիմ մարդիկ չափազանց մոտենում են ինձ։ Ես նրան պատրաստ չեմ ներել։ Ոչ, հաստատ ոչ։ Կոպիտ եմ ասում, բայց նա իրեն ստորաբար է պահել։ Գող է։ Նա գող է, ոչ թե մարդ»,- հայտարարել է դերասանը։

Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկերներից մեկը՝ գործարար Արթուր Սողոմոնյանը, ով հիմա Ջիգարխանյանի կողքին է ու օգնում է նրան, հայտարարել է, որ դերասանը պատրաստվում է բաժանվել կնոջից։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ