02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 17, 2017

«Երբ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվի, ավիատոմսերի գները կնվազեն, վիզային ռեժիմի ազատականացում կլինի»

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով    Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝   ընդգծեց՝  եթե հրապարակում ես նման համաձայնագիր, ապա այլ խաղացողներին ասում ես՝ եթե ասելիք ունեք, այսօր ասեք. «Օրինակ՝ եթե Ռուսաստանն ունի դիտողություններ, թող բաց ասի։ Հասկանալի է, որ առևտրի ոլորտում ԵՏՄ շրջանակներում կան խաղի կանոններ, որոնք գուցե հակասում […]

Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր. Օրհան Փամուք

Գերմանիայում լույս է տեսել նոբելյան մրցանակակիր թուրք աշխարհահռչակ վիպասան Օրհան Փամուքի  «Կարմիր մազերով կինը» վեպի գերմաներեն թարգմանությունը: Ըստ «Deutsche Welle» (DW) լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  գրքի շնորհանդեսին մասնակցելու  նպատակով Փամուքը մեկնել է Բեռլին: Մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսել է ոչ միայն իր գրքի, այլև Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին: Փամուքը համոզված է, որ Թուրքիայի ապագան միայն այն դեպքում […]

«Գաղտնիության շղարշը բացվեց»

Միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը  համաձայն չէ այն տեսակետի հետ, թե  Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախագիծը հրապարակվել է հասարակական լսումների կամ քննարկումների համար: «Երևի թե այն հրապարակվեց նաև, որպեսզի առկա մտավախությունները և այն հայտարարությունները, որոնք հնչում են Ռուսաստանում, փարատվեն»,-   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ  հայտնեց Հովհաննես Իգիթյանը։ «Լավ է, որ […]

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը համաձայնեցրած է Ռուսաստանի հետ»

«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող երկու կողմերը համաձայնություն են տալիս», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Բանախոսը շեշտեց՝   ակնհայտ է՝  և՛ ԵՄ հանձնաժողովը, և՛ Հայաստանի կառավարությունը շահագրգռված են համաձայնագիրը հրապարակելու հարցում,   իսկ  դա նշանակում է, որ գոնե […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով, 18-ի ցերեկը, 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում Հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հաթաթա մի տվեք. Անդրիաս Ղուկասյանը մերժվեց

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով 2016-ի հուլիսից ազատազրկված Անդրիաս Ղուկասյանը կմնա անազատության մեջ։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Կարեն Մեժլումյանը նշեց, որ դատավոր Վարդան Գրիգորյանը այս գործով չի […]

9 տարի շարունակ ենթարկվել եմ բռնության, քանի որ վախենում էի՝ երեխաներիս չտան

Խորհրդարանում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի վերաբերյալ լսումների ժամանակ ելույթով հանդես եկավ նաև բռնությունը վերապրած կանանցից Հասմիկ Խաչատրյանը: «9 տարի շարունակ ենթարկվել եմ բռնության ու ունեցել ենք 2 երեխա համատեղ կյանքի ընթացքում »,-հայտարարեց նա: Ապա տիկին Խաչատրյանը պատմեց, որ հետաքննիչն իրեն ասում էր. «Ի՞նչ պիտի անես, հել, գնա, ապրի, բոլոր ընտանիքներում էլ ամուսինները կանանց ծեծում […]

«Ընտանեկան բռնություն է՝ երբ մտածում ես՝ երբ է գործս վերջանալու, տուն հասնեմ ու կնոջս մի լավ ծեծեմ»

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը գտնում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի ընդունումը ճիշտ է: «Անհրաժե՞շտ է նման օրենք, թե՞ ոչ, այսքան տարի ապրել էինք, կարող էինք էլի ապրել, խնդիր չկա, բայց կարող էինք ապրել նաև առանց Սահմանադրության, բայց ունենք Սահմանադրություն, իսկ այս օրենքի չընդունումը ի՞նչ է տալու, ոչինչ չի տալու»,-այսօր խորհրդարանում օրենքի վերաբերյալ հանրային քննարկումների […]

Այս օրենքը ՀՀ –ում ընտանիքը վերացնելու, պղծելու, ահավորացնելու համար է

«Ամբողջ հասարակությունը խոսում է այն մասին, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը համապատասխան ուժերը պարտադրել են մեզ, այս օրենքը ՀՀ –ում ընտանիքը վերացնելու, պղծելու, ահավորացնելու համար է»,- ԱԺ-ում օրինագծի շուրջ լսումների ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ «Հնարավոր չի՞ այս ամենը ընտանեկան օրենսգրքով և այլ մոտեցմամբ կարգավորել։ Դուք ստիպված ինչ բստրածին բաներ եք ասում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված