9 տարի շարունակ ենթարկվել եմ բռնության, քանի որ վախենում էի՝ երեխաներիս չտան
Խորհրդարանում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի վերաբերյալ լսումների ժամանակ ելույթով հանդես եկավ նաև բռնությունը վերապրած կանանցից Հասմիկ Խաչատրյանը:
«9 տարի շարունակ ենթարկվել եմ բռնության ու ունեցել ենք 2 երեխա համատեղ կյանքի ընթացքում »,-հայտարարեց նա: Ապա տիկին Խաչատրյանը պատմեց, որ հետաքննիչն իրեն ասում էր. «Ի՞նչ պիտի անես, հել, գնա, ապրի, բոլոր ընտանիքներում էլ ամուսինները կանանց ծեծում են »:
Նա նշեց, որ երկար ժամանակ ապաստարանում է գտնվել, որտեղ էլ իրեն ապահով է զգացել: «Չկար այլ վայր, որտեղ ես կկարողանայի ապահով զգալ ինձ, ես դուրս եմ եկել գիշերը ու կյանքս փրկելու համար առանց իմ երեխաների ուղղակի փախել եմ: Ամիսներ շարունակ չէի կարողանում տեսնել երեխաներիս, հայրն ասում էր՝ երբ կգնաս, դիմումը կվերցնես ու կասես, որ ես չեմ ծեծել, այն ժամանակ կկարողանաս տեսնել երեխաներիդ: Տղայիս ԴԱՀԿ-ից հարցնում էին՝ ուզո՞ւմ ես գնալ մոր մոտ, թե ոչ, բայց տղաս ասում էր՝ չէ, որովհետև նա չգիտեր էլ, թե մայրը ինչ պատճառով է գիշերվա կեսին հեռացել:
Ես 9 տարի մնացել են այդ պայմաններում, քանի որ վախեցել եմ, որ իմ երեխաներին չեն տա:
Այս օրենքով ինչ-որ դուռ թակելով կինը կկարողանա իրեն պաշտպանված զգալ ու չի հանդիպիի այնպիսի խոչընդոտների, ինչպեսին ես եմ հանդիպել »,-պատմեց Հասմիկ Խաչատրյանը: