27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ընտանեկան բռնություն է՝ երբ մտածում ես՝ երբ է գործս վերջանալու, տուն հասնեմ ու կնոջս մի լավ ծեծեմ»

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը գտնում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի ընդունումը ճիշտ է: «Անհրաժե՞շտ է նման օրենք, թե՞ ոչ, այսքան տարի ապրել էինք, կարող էինք էլի ապրել, խնդիր չկա, բայց կարող էինք ապրել նաև առանց Սահմանադրության, բայց ունենք Սահմանադրություն, իսկ այս օրենքի չընդունումը ի՞նչ է տալու, ոչինչ չի տալու»,-այսօր խորհրդարանում օրենքի վերաբերյալ հանրային քննարկումների ժամանակ ասաց սրբազանը: Նա նշեց, որ ներկայումս ոստիկանն էլ ոչ մի լծակ չունի, որ մտնի ընտանիք ու կանխի այդ չարիքը, և օրենքում բոլոր լրացումները պետք է կատարվեն հօգուտ քաղաքացու:

«Եթե դավադրության մասին պիտի մտածենք, ուրեմն Եվրաինտեգրման մասին չպիտի մտածեինք, սա էլ Եվրաինտեգրման անհրաժեշտ փուլերից է»,շեշտեց սրբազանն ու հավելեց, որ շատ այլ հարցերի էլ եկեղեցին է դեմ եղել, օրինակ՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքին, բայց իրեն ընդդիմանալը պետությունը պարտավոր չէ որպես դոգմա ընդունել: «Մենք էլ ամեն ինչին դոգմատիկ չենք վերաբերում: «Ընտանեկան բռնության կանխագարլեման մասին» օրենքը, կարծում եմ, պետք է, բոլորս էլ ուզում ենք, որ ընտանեկան բռնությունը կանխարգելվի, բայց այս օրենքի մեջ ես շատ կանխարգելում չեմ տեսնում, պետք է ավելի շատ մտածել շատ համակարգային մոտեցման մասին»:

Շիրակի թեմի առաջնորդն ավելացրեց, թե նաև ամեն մի բռնություն, որ տեղի է ունենում, նեղ ընտանեկան բռնություն չէ, դաստիարակչությունը չի կարող բռնություն համարվել, հայրը, որ սիրում է իր որդուն, կարող է խրատել նրա: «Ընտանեկան բռնություն է այն, երբ մտածում ես՝ երբ է  գործս վերջանալու, տուն հասնեմ ու կնոջս մի լավ ծեծեմ: Դա սադիստական դրսևորում է, այդ սադիզմը պիտի կանխարգելել ընտանիքում, այս օրենքը միայն կանանց ու երեխաների համար չէ, սա ընտանիքում հաշտության ու համերաշխության համար է, բայց ոչ մի իրավական կարգավորում չի կարող օգնել, եթե այստեղ չլինի սեր, ընտանիքը պիտի հիմնված լինի սիրո վրա, միությունն ու զավակներ ունենալը պիտի հիմնվեն սիրո վրա»:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հարցրեց ընդդիմախոսներին, թե ինչու նրանք դեմ չէին, չէին մտածում ընտանիքի պահպանման, ընտանիքի արժեքի մասին, երբ ավելի ընդունելի են դարձել ամուսնալուծությունները, երբ աբորտներն են շատանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ