18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հաթաթա մի տվեք. Անդրիաս Ղուկասյանը մերժվեց

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով 2016-ի հուլիսից ազատազրկված Անդրիաս Ղուկասյանը կմնա անազատության մեջ։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Կարեն Մեժլումյանը նշեց, որ դատավոր Վարդան Գրիգորյանը այս գործով չի կարող անաչառ քննություն վարել եւ դա էլ պատճառ է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու։ Բացի այդ, պաշտպանը նշեց, որ դատարանը պաշտպանական կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում դտական նիստերի ժամանակ։

«Դատարանը պաշտպանի հայտարարության ժամանակ մատ է տնկում, ասում՝ հաթաթա մի տվեք, պաշտպանին ասում է՝ օրենքը լավ չեք իմանում։ Եթե պարոն Գրիգորյանը գտնում է, որ իմ նկատմամբ արած հայտարարությունները բարեկիթ դատավորի վարվելաձեւ է, ուրեմն ճիշտ է համարում նաեւ դատարանի վրա մատ տնկելը»,-նկատեց պաշտպանը։

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհիմն է։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։

Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքները՝ պնդելով, որ իր արարքներում հանցակազմ չկա: Նա միջնորդել է որպես վկա Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանհարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին: Նաեւ միջնորդել է տուժողների ցուցակից հանել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, քանի որ նա այդ օրն այնտեղ չի եղել:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ