27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Որևէ արտառոց, որևէ սենսացիոն օրենսդրական կարգավորումներ այստեղ առաջարկված չեն. փոխնախա

Ազգային ժողովի «Ծառուկյան » խմբակցության պատգամավոր, Եվրաինտերգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին » օրենքի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ խնդրեց Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին ներկայացնել միջազգային փորձը: Պատգամավորը նշեց, որ այս օրենքի ընդդիմադիրները հղում են անում, որ որևէ երկրում, որտղ կարևոր են ընտանեկան արժեքները, ընտանիքի ինստիտուտը, նման օրենք չկա:

«Իրականում որևէ արտառոց, որևէ սենսացիոն օրենսդրական կարգավորումներ այստեղ առաջարկված չեն, համապատասխան օրենսդրություն ունի աշխարհի 120 պետություն, այդ թվում այնպիսի պետություններ, որտեղ ընտանիքն արժեք է իսկապես»,-ասաց փոխնախարարը: Շարունակելով նա հայտնեց, որ հարևան Վրաստանում գործում է նմանատիպ օրենսդրական լուծումներ ունեցող օրենք: «Այն կատաստրոֆիկ հետևանքները, որոնց մասին խոսում ենք, այնտեղ արձանագրված չեն, նույնը կարող ենք ասել Մոլդովայի, Ղազախստանի, Ուկրաինայի մասին: Որևէ վտանգ սա չի պարունակում խոչընդոտող արժեքների ամրապնդմանը»:

Վ. Քոչարյանը նույնիսկ հղումներ կատարեց հայ դասականներին, ովքեր ևս իրենց գործերում խոսել են սրանից: «Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» հատուկ դրույթ կա, որը նախատեսում է նույն Դարգավորումն, ինչ այս օրենքում է, այն է, որ եթե ամուսինը ծեծում է կնոջը, նա իրավունք ունի դիտել դատարան:

Այս օրենքը քննադատվում է նաև արևմտյան գործընկերների, այս ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների կողմից, նրանք էլ են անում առաջարկներ, որոնք մեր կողմից չեն ընդունվել, օրինակ՝ մենք դեմ ենք, որ ընտանեկան բռնությունը քրեականացվի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ