20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դա մանր ժուլիկության է նման՝ ՌԴ թիկունքում. Է. Մարուքյան

Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը կրկին փորձեր է արել հակահայկական հայտարարություններ անելու. այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հիմնական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
Նա ընդգծեց, որ Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումների ժամանակ Ադրբեջանը փորձել է առաջ քաշել իր տարածքային ամբողջականության խնդիրը, որը վեհաժողովում մերժվել է։

«Զեկույցը և բանաձևի նախագիծը անդրադառնում էր միայն սևծովյան տարածաշրջան մուտք ու ելք ունեցող երկրներին, իսկ ադրբջանական պատվիրակություն փորձ արեց ընդլայնել շրջանակը և այնտեղ ընդգրկել սևծովյան տարածաշրջանն ամբողջապես, որը ենթադրում էր նաև Արդբեջանը։ Նրանց առաջարկն էր ընդլայնել սևծովյան շրջանականը և այնտեղ ներառել բոլոր հակամարտությունները և դրանց կարգավորաման հիմքում դնել բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս մոտեցումը մերժվեց՝  պատճառաբանելով, որ զեկուցը և բանաձևը միայն նեղ շրջանակով են ընկալում սևծովյան շրջանակը»,- ընդգծեց Կորյուն Նահապետյանը։ 

«Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման՝ ՌԴ թիկունքում, նրանց պատվիրակության բացակայության պարագայում, նման բաներ ասելը, իսկ հետո գնալ եղբայրական համաձայնագրեր կնքել նրանց հետ», – նշեց Էդմոն Մարուքյանը

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ