03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր երկրում օրական շուրջ 2 անգամ ընտանեկան բռնության հարցով դիմում են ոստիկանություն

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի վերաբերյալ լսումները շարունակվում են: Մինչ քննարկումները սկսելը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց տարբեր տեսակետներ ունեցող կողմերին կոռեկտ լինել և հարցը չտեղափոխել վիրավորանքների դաշտ, ինչպես նախորդ հանրային քննարկման դեպքում էր: Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նկատեց, թե ըստ էության նախագծի քննարկումը հաջողվել է այն իմաստով, որ ստացել են 100-ից ավելի կոնկրետ առաջարկություններ, որոնց վրա աշխատում են, և որոշակի փոփոխություններ նախագծում, ըստ այդմ էլ, կլինեն:

Ըստ նրա՝  օրենքին դեմ անձինք ոչ հստակ ընկալում ունեն և վերացական հարցադրումներ են անում: «Բայց պետք է հաշվի առնել, որ առաջարկվող կարգավորումները չեն կարող պարունակվել ոչ Քրեական, ոչ էլ Ընտանեկան օրենսդրության մեջ, հետևաբար օրենքը անհրաժեշտ է՝ ընտանեկան բռնության կանխագելման և զոհերի պաշտպանության համար: Պատկերացրեք՝ չենք ունենում նման կացարան և արդյունքում այն վիճակն է, ինչ այսօր կա, իբր պետական իրավապահ մարմիները ստիպված են դիմել ինչ-ինչ ՀԿ-ների, որպեզի օգնեն բռնությունից տուժած անձինք՝ մայրը, երեխան ապաստան կարողանան գտնել: Մենք չենք կարող դա նորմալ գնահատել, և հետևաբար պետությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, և հենց դրան է նվիրված քննակվող օրինագիծը»,-ասաց նա: Վիգեն Քոչարյանը խոսեց նաև վիճակագրության մասին, որն ըստ նրա՝ որոշ մարդկանց գնահատականով աննշան է և ոչ մտահոգիչ: «Մեր ունեցած տվյալններով՝ մեր երկրում օրական շուրջ 2 անգամ ընտանեկան բռնության հարցով դիմում են ոստիկանություն, սպանությունների մոտ 17%-ն ուղղակիորեն կապված է ընտանեկան բռնության հետ: Չափազանց մտահոգիչ է անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների փորձերը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ