27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Որտե՞ղ պետք է փնտրել արցախյան կոնֆլիկտի լուծման ուղիները

 

Ինչպես հայտնել ենք,    երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում անդրադառնալով  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը`     «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Ստեփան Մարգարյանը շեշտեց`  բոլոր դեպքերում լավ է, որ   այդ հանդիպումը   տեղի ունեցավ: 

«Ես կարծում եմ, որ այս հարցի լուծումն  այլ կոնտեքստում պետք է մենք փնտրենք: Բանակցություններում մեր տեսակետը պարզ է, Ադրբեջանինը պարզ է: Կոնֆլիկտի  լուծման ուղիները, կարծում եմ, պետք է արդեն որոշակի այլ տեղերում փնտրել:

Ադրբեջանին ձեռք է տալիս ստատուս-քվոն ինչ-որ ձևով փոխվի, Հայաստանին առայժմ դա ձեռք չի տալիս: Ալիևի կողմից Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները չկատարելը, վստահ եմ `   ուղղված է սրան: Եթե մոնիտորինգային գործընթաց սկսվի, այդ դեպքում, ըստ Ադրբեջանի, ստատուս քվոն կգործի հօգուտ   հայկական կողմի:   Դրա  համար    էլ   ադրբեջանական  կեղմի   տեսակետը  հետևյալն է. արագ լուծում տանք  խնդրին,   այլապես  չենք համաձայնի որևէ մոնիտորինգի, որևէ ստատուս քվոյի պահպանման», –  նշեց  բանախոսը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ