28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Ինչու հրապարակվեց Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ տեսանյութը. պարզաբանում ոստիկանությունից

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը հավաստիացնում է՝ շարժական տեսխցիկների օգտատգործումը հիմնված է Աշխատանքային օրենսգրքի անձնական տվյալները մշակման հարաբերությունները կարգավորող իրավադրույթների վրա: «Եթե երրորդ անձանց մասին տեղեկություն է ստացվում, նրանք տվյալների սուբյեկտ չեն, ոստիկանությունն այդ անձանց ինքնությունը ճշտելու խնդիր չունի, մասնավորապես այդ դեպքում անձը ներկայացել էր, սակայն նշեց, որ երրորդ անձանց իրավունքները երաշխավորող մեխանիզմներ կան»,-այսօր լրագրողների […]

Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Արա Բաբլոյանը ողջունել է Քրիստիան Վիգենինի այցը Հայաստան՝ կարեւորելով այն Հարավային Կովկասի երկրներ այցելության շրջանակում: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների այցելությունները տարածաշրջան հնարավորություն կտան տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, անաչառ պատկերացում կազմելու դրանց մասին: […]

Պետք է արդյո՞ք Հայաստանը ճանաչի Իրաքյան Քուրդիստանի անկախությունը

«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Իրաքյան Քուրդիստանի անկախացման իրողությունը հայաստանյան տեսանկյունից կարող է իր հետ բերել ինչպես նոր հնարավորություններ մեր տարածաշրջանային դիրքերի ամրապնդման և կշռի մեծացման առումով, այնպես էլ քաղաքական, ռազմաքաղաքական նշանակության՝ հիմնականում անուղղակի որոշակի մարտահրավերներ։ Այսօր շատ է խոսվում այն մասին, թե պետք է […]

Մարինե Թովմասյանն իմ պաշտպանը չէ. թեժ իրավիճակ դատարանում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն էր:  Սանկցիայի ժամանակը լրանալուց հետո Ժիրայր Սեֆիլյանը բերվեց նիստերի դահլիճ: Սեֆիլյանի հետ  նիստերի դահլիճ եկավ նաև  նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Սեֆիլյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն առաջարկեց հարգելի համարել ամբաստանյալի ոտքի չկանգնելը` հայտարարելով, որ նա առողջական խնդիրներ ունի: Սեֆիլյանը նստած վիճակում հակադարձեց. […]

Ոստիկանությունը գնում է փոփոխությունների. զորքերը ներգրավելու են միայն զանգվածային անկարգությունները կանխելու համար

2017 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 12.484 դեպք, որից բացահայտվել է 10.606-ը, սրանց մեջ առանձնապես ծանր հանցագործությունների բաժինը 1 տոկոս է կազմում, այսինքն՝ 122 դեպք, որը 22-ով պակաս է նախորդ ութամսյակի ցուցանիշից: Նշվածից բացահայտվել է 82-ը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց  ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նաև հայտնեց, որ […]

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստան ժամանած Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին, որի կազմում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը, ՌԴ Յարոսլավլի մարզային դումայի պատգամավոր Միխայիլ Խալաթյանը, Սիրիայի եզդիների միության ղեկավար Հիմադ Յուսիվը եւ այլք: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Ռուստամ Մախմուդյանը:  Ողջունելով հյուրերի այցը Հայաստանի […]

Գևորգ Սաֆարյանը զայրացրեց դատավորին.նոր սանկցիա

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է  Ժիրայր Սեֆիլյան և այլք գործով քննությունը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, կրկին դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ: Դատավորը նկատեց, որ Գեւորգ Սաֆարյանը դատարանին դիմում է առանց ոտքի կանգնելու, հետեւաբար խախտում է կարգը: Նշենք, որ նախորդ նիստին Սաֆարյանը չորս […]

Անձամբ Հիսուս Քրիստոսն այդ մասին զգուշացրեց

«Դո՛ւք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա,  ինչո՞վ այն կաղվի»: Հոգևոր իմաստով աղն ավելի խորարմատ նշանակություն ունի, քանի որ անձամբ Տերն այդ մասին ասաց.  «Դո՛ւք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի» : Մատթ. 5.13 Քրիստոնյաներին […]

Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի