Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Արա Բաբլոյանն արժեւորել է Ֆրանսուա Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ու միջխորհրդարանական կապերի, քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում: Խորհրդարանի ղեկավարը, հաջողություններ մաղթելով դեսպանին դիվանագիտական հետագա գործունեության մեջ, վստահություն […]